Tuesday, March 31, 2009

Երկրի ժամը - Earth Hour - 2009

Երկու տարի առաջ, Սիդնի քաղաքի բնապահպանութեան գործիչները մի շարժում սկսեցին, որը կոչւում էր «Երկրի ժամը» (Earth Hour): Այդ շարժման նախագծի համաձայն, իւրաքանչիւր տարի, մարտի 28-ին, տեղական ժամով՝ ժամը 8:30 մէկ ժամւայ համար պիտի անջատւեն բոլոր էլեկտրոնային սարքերը: Շարժման նպատակն է, գոնէ մէկ ժամ խնայել երկրի էներգիան:
Այս տարի եւս, մարտի 28-ին բազմաթիւ քաղաքներում տեղի ունեցաւ «Երկրի ժամը» ծրագիրը, եւ մէկ ժամւայ համար անջատւեցին էլեկտրոնային սարքերը:
Ներքեւում ձեր ուշադրութեանը կ՛յանձնեմ մի քանի լուսանկար տարբեր քաղաքներից, ուր կատարւել է «Երկրի ժամը» նախագիծը:

(Լուսանկարները պարզ տեսնելու համար սեղմէք նրանց վրայ)
Հունաստան

Ֆրանսիա
Անգլիա
ԱՄՆ, Լաս Վեգաս
Հոնկ Կոնգ
Աւստրալիա, Սիդնի
Շւէյցարիա

Դիտէք՝ BURN-E

Մեծ հավանականութեամբ Wall-E մուլտիկը տեսած կը լինէք, որը վերջին Օսկարի շրջանում մրցանակ շահեց: Պիկսար ընկերութիւնը, որը արտադրել է Wall-E մուլտիկը, իր DVD տարբերակում նաեւ տեղադրել է մի կարճ՝ 7 րոպէանոց մի մուլտիկ, Burn-E անունով:
Այդ հետաքրքիր մուլտիկը կարող էք դիտել այստեղ:


Monday, March 09, 2009

«Հայրի՛կ, մայրի՛կ, մեղավո՛ր եք...»


Արթին Առաքելեան


Ժողովրդի մոտ կա մի շատ իմաստալից ասածվածք՝ «պատմություն չիմացողը, կրկնում է դա»: Բայց կարծես մեր մոտ, այդ իմաստուն խոսքը, մնում է լոկ որպես խոսք եւ երբեք իրականություն չի դառնում:

Մենք ազգովի, նորօրեա պատմության գերազանց փորձ ունենք, որը եթե միայն դա մի անգամ էլ վերանայենք, գոնե այսօր դրա սխալները չենք կրկնի: Վերհիշման կարգով, դրանցից մի քանիսը պիտի նշեմ:

19-րդ դարի ավարտին, 20-րդ դար սկզբին, արեւմտյան Հայաստանում, ուր հայերը հասարակական, քաղաքական եւ առավել եւս տնտեսական կարեւոր դիրք էին զբաղեցնում, եկավ մի պահ, որը այդ հանգամանքը մտահոգություն առաջացրեց իշխանությունների մոտ, ուստի նրանք փորձեցին, հայերին, մի կերպ մեկուսացնել եւ «սանձել»: Այդ «սանձ»ումին ավելացավ նաեւ որոշակի տեղահանումները եւ սպանությունները: Օսմանական արքունիքին հաջողվեց քյուրդերին հրահրել հայերի դեմ, կազմակերպել լայնածավալ սպանություններ, հույս ունենալով, թե հայերի ոչնչացումից հետո իրենց պիտի հաջողվի նաեւ ոչնչացնել քյուրդերին եւ վերջնականապես տիրանան այդ հողերին, որը ժամանակին մոնգոլական արշավանքների պատճառով անորինաբար տիրացել էին: Հետո եկան Երիտասարդ Թուրքերը, որոնք արտաքին ուժերի օգնությամբ, փորձում էին նոր կարգեր առաջացնել Օսմանական Թուրքիայում: Նրանց գլխավոր կարգախոսն էր «Եղբայրություն, հավասարություն, ազատություն», որին շատերը, եւ այդ թվում նաեւ հայ գործիչները կուլ գնացին: Հայ քաղաքական գործիչները այդ խաբկանքի հետեւանքով, եւ հանուն թուրքական հեղափոխության, նաեւ զինաթափեցին հայ ֆիդայական շարժուները, Թուրքիայում «առաջադեմ» հեղափոխությանը չհարվածելու պատրվագով: Այս բոլորով հանդերձ, այդ «առաջադեմ» կարգախոսերն էլ չկարողացան կասեցնել հայկական զանգվածային կոտորածները, զինաթափ եղած ժողովուրդը, իր իսկ քայլերով, ընթացավ դեպի թուրքական սպանդանոց: Եւ ի վերջո հասավ Ապրիլ ամիսը, նախ հավաքագրեցին տղամարդկանց, մտավորականներին ու երիտասարդներին, եւ վերջում անդեմ ժողովրդին քշեցին դեպի Տերզոր ու ... :

Եւ այսօր՝ 21-րդ դարում, այդ կոտորածների հիշատակին, կազմակերպվում է բազմաթիվ միջոցառումներ, արծունքներ են հոսում անշիրիմ մնացած զոհերի համար, եւ ով էլ որ խոսի Ցեղասպանության մասին, անկախ նրանից թե ով է ասողը, դառնում է մեր սիրելի բարեկամը:

Այս քանով բավարարվենք եւ հիմա տեղափոխվենք մեր ժամանակաշրջանը:

Դեռ Հայկական Ցեղասպանության դատը իր ավարտին չհասած, մեր քթի տակ, այսպես ասած, կրկնվում է պատմությունը, միայն այն տարբերությամբ, որ այսօր մենք ունենք անկախ պետականություն եւ Արցախյան հերոսամարտի փայլուն փորձառությունը: Խոսքը վերաբերվում է Ջավախքին: Այո՛, այսօր մեր քթի տակ, հայկական Ջավախքում, տեղի է ունենում այն, ինչ հարյուր տարի առաջ կատարվեց Արեւմտյան Հայաստանում: Վրացական իշխանությունը, Օսմանցիների փորձառությունը յուրացրած, տարիներ է ինչ սկսել են Ջավախքի հայաթափման նախագիծը, այն հույսով, որ ի վերջո իրենց կհաջողվի 80 տարի առաջ անօրինաբար գրաված տարածքը, դարձնել վրացական:

Ջավախքում, այսօր, հայերը զինաթափվում են հենց հայ գործիչների միջոցով, ամբողջ Վրաստանում, վրացականացվում են հայկական պատմական մշակութային կոթողները, երիտասարդ գործիչները զանգվածային կալանքի են ենթարկվում եւ անդեմ մնացած ժողովուրդը՝ կենցաղային անբաենպաստ պայմանների պատճառով, լքում են տուն ու տեղը, ուրիշ երկրներում ապաստան գտնելու համար: Եւ ցավալին այն է, որ հայ իշխանավորները այդ պարզ իրողությունը տեսնելով, կրկին խոսում են բարի դրացիական հարաբերությունների մասին ու հայտարարում, թե հայերը աղը ուտելուց հետո աղամանը երբեք չեն կոտրում ... : Բայց իրո՞ք այդպես պիտի անենք:

Այսօր հայ երիտասարդության ուսերին է բեռնված մեր ազգային դատը: Մինչեւ ե՞րբ պիտի հանդուրժենք որոշ քաղաքական գործիչների որդեգրած սխալ քաղաքականությունները, որոնք բխում են նրանց անձնական ու կարճատեւ, եւ ոչ թե ազգային ու երկարատեւ շահերից: Այսօր հայ նոր սերունդը պիտի գործի այնպես, որ գալիք սերունդները, մեր այսօրվա նման, բարձրաձայն չբացականչեն «հայրի՛կ, մայրի՛կ, դուք մեղավո՛ր եք...»:

Sunday, March 01, 2009

Սեպ. 11՝ իրականութի՞ւն թէ՞ ...

ՆՈՐ ԱԼԻՔ - Մի քանի օր է, ինչ անդադար, կամ լսում եմ Սեպ. 11-ի մասին, կամ կարդում եւ կամ էլ զրուցում ընկերներիս հետ: Ի վերջոյ, անցեալ օրը նաեւ կարդացի ԱՄՆ-ի կենտրոնական բանկի նախկին գլխաւոր տնօրեն՝ Ալէն Գրինսպանի գիրքը, որտեղ նա տնտեսագէտի ակնոցով դիտել ու քննարկել էր Սեպ. 11-ի դէպքերը:
Բայց եւ այնպէս, ինչքան էլ, որ ԱՄՆ-ի իշխանութիւնը փորձի քողարկել այդ իրադարձութեան ճշմարտութիւնը, միեւնոյնն է, կան մարդիք, որը լրջօրէն վերլուծում ու քննարկում են Սեպ. 11-ի ճշմարտացիութիւնը:
Օրինակի համար, մօտ չորս տարի առաջ, իմ գերմանացի լրագրող ընկերը, ինձ ուղարկեց ֆրանսացի լրագրող եւ քաղաքական գործիչ՝ Թիէրի Մէյսանի հեղինակած «Սեպ. 11՝ Մեծ Սուտ» գիրքը, որը իր հերթին շատ հետաքարքիր էր ինձ համար, եւ բացառիկ իր տեսակի մէջ: (Գիրքը կարելի է գնել «Ամազոն» կայքէջից: Ի միջի այլոց ասեմ, նրանք, որ ծանօթ են պարսկերէն լեզւի, եւ ցանկութիւն ունեն այդ գիրքը կարդալ, թող գրեն ինձ, եւ նրանց կուղարկեմ գրքի պարսկերէն թարգմանութիւնը):
Այս գրքից բացի, կայ մի շատ հետաքրքիր վաւերագրական տեսաժապաւեն, որը պատրաստւել է Վիլիամ Լեւիսի եւ Դէյվ Վոնկլայշտ (William Lewis & Dave vonKleist) - ի միջոցով: Նրանք Սեպ.11-ի իրադարձութիւնից գոյութիւն ունեցող փաստերը հաւաքագրելով եւ դրանք լուրջ քննարկելով մի շատ հետաքրքրական եւ անպատասխան մնացած հարցերի են հանդիպել, որը եւ մինչեւ այսօր էլ չեն ստացել իրենց պատասխանը: Միջազգային լրատւամիջոցները այդ հարցեը քննարկելու փոխարեն, միայն հայհոյեցին եւ անպատւեցին ֆիլմի պատրաստողներին: Ֆիլմը կոչւում է «911 Ripple Effect - Lies, Propaganda And A Call For Justice» եւ պատկանում էր The Power Hour ստուդիոյին:
Անցեալ տարւայ իմ գրած «Իրան- ԱՄՆ յարաբերութիւնների առեղծւածը» յօդւածում նաեւ խօսեցի մի այլ վարկածի մասին, թէ մեծ հաւանականութեամբ, Սեպ. 11-ը ծրագրւած, եւ կոշտ ասած, ցանկալի հարւած էր ԱՄՆ-ին, եւ ոչ թէ մի քանի աֆղան ահաբելիչների մտքի յղացումը, անկախ դրանից թէ, ով էր դրա գործադրողը, մեզ համար աւելի կարեւոր պիտի լինի դրա պատւիրողների ով լինելը:
Ինչ որ է, խօսելը աւելորդ է: Եկեք դիտենք վերը նշած այդ տեսաժապաւենը, եւ յետոյ փորձենք պատասխան գտնել, այնտեղ արծարծւած հարցերի համար:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը