Showing posts with label Զանազան. Show all posts
Showing posts with label Զանազան. Show all posts

Thursday, June 23, 2011

Սոված ծառերը կլանում են ամեն ինչ...

Բրիտանական Daily Mail օրաթերը հաղորդում է, որ երկրի անտառներում աննախադեպ դեպքեր են արձանագրվել, որի համաձայն, ծառերը կլանում են ամեն ինչ, որը հայտնվում է իրենց առջեւ:
Հետաքրքրականն այն է, որ ծառերը յուրաքանչյուր բան, որ հայտնվում է իրենց մոտակայքում, կլանում են իրենց մեջ, մի խոսքով՝ կուլ են տալիս: 
Գիտնականները դեռ չեն պարզել այս յուրօրինակ երեւույթի պատճառները:










Wednesday, May 04, 2011

Այրվող լեռ. Հրա՞շք թե՞ ...

Բնության մեջ միշտ էլ արտասովոր դեպքեր են տեղի ունենում, որոնց համար բացատրություններ գտնելը շատ դժվար ու երբեմն էլ անհնար են:
Նախ դիտեք ներքեւի լուսանկարները.











Այս լուսանկարները, որոնք հրապարակել է իրանական Mehr [+ , +] գործակալությունը, շատ նման է երկնային... հրաշքի, այն ինչ պատկերված է սուրբ գրքերում, երբ լեռը, մորենին կամ ինչ-որ այլ բան սկսում է այրվել ու այդ ժամանակ է, որ Աստվածային պատգամը իջնում է մարգարեյի վրա:
Բայց արդյո՞ք 21-րդ դարում էլ նման դեպքեր պատահում են: Բնականաբար եթե մի հավատացյալ այդ վայրում լիներ, հաստատ դա երկնային պատգամ էր համարելու, եւ հնարավոր էր նույն մարդը իրեն մարգարե էլ հռչակեր:
Այս լեռը գտնվում է Իրանի Քուհդաշտ քաղաքի Ռոմաշքան գավառում, եւ արդեն մի քանի օր է, ինչ բնական գազի արտահոսքի հետեւանքով լեռը այրվում է: Բնական գազը, որը ներթափանցել է լեռան մեջ, ճեղքերից դեպի դուրս է հոսում ու հրդեհի պատճառով ամբողջ լեռան ճեղքերից կրակ է ժայթկում:
Մի քանի հարյուր տարի առաջ նմանօրինակ երեւույթը, ամենայն հավանակությամբ, կվերագրեյին լեռան մեջ ապրող աժդահակին, որի հրե շունչի պատճառով, կրակ է ժայթկում լեռան ճեղքերից:

Wednesday, March 16, 2011

Իրանի ատոմակայանները շատ ավելի արդիական են, քան Ճապոնիայինը

Al Arabiya հեռուստաընկերության հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը իսպանական պետական հեռուստաընկերության հետ ունեցած զրույցի ընթացքում այն հարցին, թե արդյոք Իրանը քայլեր ձեռնարկե՞լ է հավանական երկրաշարժերի դեպքում իրավիճակը ատոմակայաններում վերահսկելի դարձնելու համար, պատասխանել է. «Մենք ատոմակայաններում ապահովության բոլոր քայլերը հաշվարկել ենք, չեմ կարծում՝ արտառոց դեպք տեղի ունենա, որովհետև մենք բոլոր ստանդարտները հաշվի ենք առել: Իրանի ատոմակայանները շատ ավելի արդիական են, քան Ճապոնիայինը, որովհետև պետք է նկատի ունենալ, որ Ճապոնիայի ատոմակայանները 40 տարի առաջվա տեխնոլոգիայով են պատրաստվել»:

Հարկ է հիշեցնել, որ վերջին օրերին Իրանի Բուշեհրի ատոմակայանում առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով, ռուսները ստիպված են եղել ուրանը դուրս հանել ռեակտորից խնդիրը անվտանգ կարգավորելու նպատակով:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Saturday, March 12, 2011

Եթե Իրանը օլիմպիական խաղերին չմասնակցի, նրա տեղը թափուր չի մնա

BBC հեռուստաընկերության հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը, անդրադառնալով Իրանի օլիմպիական ազգային կոմիտեի՝ Լոնդոնի 2012-ի օլիմպիական խաղերին չմասնակցելու սպառնալիքներին, հայտարարել է. «Եթե Իրանը օլիմպիական խաղերին չմասնակցի, նրա տեղ թափուր չի մնա»:

Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի օլիմպիական ազգային կոմիտեն բողոքի նամակ էր ուղղել միջազգային օլիմպիական կոմիտեին, թե Լոնդոնի խաղերի խորհրդանշանը անուղղակիորեն հիշեցնում է հրեական Zion բառը, և եթե այդ սխալը չուղղվի, Իրանը կհրաժարվի մասնակցել օլիմպիական խաղերին:

Միջազգային օլիմպիական կոմիտեն, մերժելով Իրանի բողոքի նամակը, հայտարարել էր, որ այդ նշանը միայն 2012 թիվն է խորհրդանշում:

Դա նաև հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետը՝ ասելով. «Այդ խորհրդանշանը ոչ մի կապ չունի Zion բառի հետ և միայն 2012 թիվն է խորհրդանշում: Մենք Լոնդոնի օլիմպիական խաղերում չենք հանդուրժելու այն մարզիկներին, ովքեր նաև կհրաժարվեն մրցել իսրայելցի մարզիկների հետ, որովհետև սպորտը քաղաքականություն չէ, և նրանք պետք է օլիմպիական ոգով մասնակցեն այդ խաղերին»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Thursday, March 03, 2011

Ահմադինեժադի բաճկոնը վաճառվել է 55 հազար դոլարով

Իրանական «Երիտասարդ ժուռնալիստների ակումբի» լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անձնական բաճկոնը վաճառվել է 55 հազար դոլարով: Նախագահի բաճկոնի գնորդը Գերմանիայի Բոն քաղաքակում իրանական ընտանիքում ծնված Մեհդի Էբրահիմզադեն է:

Էբրահիմզադեն լրագրողներին հայտնել է. «Իրանի նախագահն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ արաբական և իսլամական երկրներում շատ սիրված անձնավորություն է: Ես անգամ իր ավտոմեքենան գնելու համար 150 հազար եվրո էի առաջարկել, բայց շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց 55 հազար դոլարով ձեռք բերել Ահմադինեժադի բաճկոնը»:

Հարկ է նշել, որ Ահմադինեժադի՝ աճուրդի դրված «Պեժո» մակնիշի ավտոմեքենան օրեր առաջ վաճառվեց 2.5 միլիոն դոլարով: Նա հայտարարել էր, որ այդ գումարը նվիրելու է կարիքավոր ընտանիքների համար բնակարաններ կառուցող հիմնադրամին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Monday, January 17, 2011

Ահմադինեժադի ավտոմեքենայի համար 2 միլիոն դոլար են տվել

Իրանի բարեկեցության և սոցիալական ապահովության նախարար Սադեղ Մահսուլիի փոխանցմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի «Պեժո» մակնիշի ավտոմեքենայի աճուրդի ընթացքում ավտոմեքենայի համար առաջարկվել է 2 միլիոն դոլարի համարժեք հայտ: Այդ մասին հայտարարում է հենց ավտոմեքենայի աճուրդին նվիրված կայքը:
Հարկ է նշել, որ Իրանի նախագահը 2010-ի նոյեմբերին` «Երկնային տանիք» փառատոնի ընթացքում, որտեղ մեծարվում էին բնականաշինության ոլորտում աշխատող բարեգործները, նրանց աշխատանքին աջակցելու նպատակով համաձայնեց իր «Պեժո-504» մակնիշի ավտոմեքենան աճուրդի հանել ու հիշյալ աճուրդից գոյացած գումարը հատկացնել կարիքավորների համար բնակարաններ պատրաստելու աշխատանքներին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Saturday, November 20, 2010

«ՆՈՐ ԱԼԻՔ»-ից՝ Journalistopia [...]

Ինչպես նկատել եք, իմ բլոգը լիովին փոփոխվել է, թե՛ դեմքը, թե՛ անվանումը:
Բլոգի փոփոխությունների դրդապատճառը իմ բլոգի անունն էր: Մոտ վեց տարի առաջ երբ ստեղծեցի իմ հայերեն բլոգը, նրան անվանեցի «Նոր Ալիք» որը համապատասխանում էր իմ պարսկերեն բլոգի անվան հետ (موج نو): Բայց արդեն մեկ ու կես տարի է ինչ, ով բլոգս տեսնում է, եզրակացնում է, որ «Նոր Ալիք» անվանումը այն պատճառով է, որ ես ժամանակին աշխատել եմ թեհրանի Ալիք օրաթերթում, եւ հիմա, որ ես այնտեղ չեմ աշխատում մի կերպ հակառակվելու համար բլոգիս անունը դրել եմ «Նոր Ալիք»: Այլեւս հոգնել եմ նման կարճամիտներից, եւ այդ իսկ պատճառով, որոշեցի լիովին փոխել բլոգս:
Հիմա երբ մշտական բնակություն եմ հաստատել Հայրենիքում, որը մեծ փոփոխություն է համարվում իմ կյանքում, վատ չհամարեցի որ փոփոխության ենթարկեմ նաեւ իմ սիրելի բլոգը:
Հիմա բլոգն անվանվում է «Journalistopia» որը լատիներեն նշանակում է Ժուռնալիստի աչքից դիտված: Հույս ունեմ, որ այս նոր անունը, նոր թյուրիմացությունների առիթ չառաջացնի:

Sunday, October 17, 2010

iPhone-ով համերգ

Այս տարւայ հոկտեմբերին Նիւ Իւորքի մետրոյում «Ատոմիք Թոմ» ռոք խմբի բոլոր նւագարանները գողացւեց: Բայց արի ու տես, նրանք յուսահատւելու փոխարեն, ստեղծեցին մի նոր ոճի համերգ, իրենց ունեցած iPhone հեռախօսներով:
Ասում են չէ, չկայ չարիք, առանց բարիք: Կարծում եմ, նրանք, այս հետաքրքիր նախաձեռնութեամբ շատ աւելի համբաւ շահեցին, նախկինի համեմատ:

Friday, September 10, 2010

Շատ կարճ ֆիլմեր


Դուք եթէ ռեժիսոր լինեիք եւ Ձեզ պատւիրեին մի 5 վայրկյանանոց ֆիլմ պատրաստել, ի՞նչ տեսակ ֆիլմ կը պատրաստեիք: Ձեր կարծիքով, ի՞նչ պատգամ կարելի է տալ 5 վայրկյան տեւողութիւն ունեցով ֆիլմի միջոցով:
2005 թ. -ին Բաս Ֆայրենզին ապացուցեց, որ 5 վայրկյան ֆիլմով էլ հնարաւոր է կարեւոր պատգամ փոխանցել: Այսօր, արդեն գոյութիւն ունի 5 վայրկյան ֆիլմերի կայքը, ուր տասնեակ հետաքրքիր ֆիլմեր է ցուցադրում:

Wednesday, September 08, 2010

Երբ մի քիչ ճաշակով էս լինում

Մի ֆրանսացի արւեստագետ, փորձել է իր արւեստի տաղանդը ներդնել անձեռոցիկների վերջին շերտի կարտոնէ խողովակների մեջ: Նա բազմաթիւ աշխատանքներ է պատրաստել, որը տեղադրելով այդ կարտոնէ խողովակներում ձեւաւորել է մի նոր արւեստի ոճ:











Monday, July 26, 2010

Անտեսանելի անտառային տնակ

Մի Շւեդացի, հայելիների օգնութեամբ մի անտառային տնակ է կառուցել ծառերի վրայ, որը նաեւ անտեսանելի է:
Ես սիրում եմ նման մարդկանց ստեղծագործ եւ սրամիտ արարքները:





Sunday, June 13, 2010

Ինչո՞ւ մետաղադրամների անկիւնները հարթ չէ


Արդեօք գիտեք թէ ինչո՞ւ մետաղադրամների անկիւնները հարթ չէ, կամ այլ կերպ ասած, ինչո՞ւ մետաղադրամների անկիւնները խորդ ու բորդ է:
Շատերը կարծում են թէ դա մետաղադրամների պատրաստման եղանակն է, թէ մետաղադրամը այդպէս պիտի լինի: Բայց իրականում դրա պատճառը այլ խնդիր է:
Հին ժամանակներում, երբ դրամները պատրաստւում էին ոսկուց եւ արծաթից, որոշ մարդիք դրամների անկիւնը տաշելով փորձում էին առանց դրամին վնասելու, ոսկի կամ արծաթ ստանալ: Այդ պատճառ եղաւ, որ այն ժամանակներում դրամները արժեզրկւեն: Այդ իսկ պատճառով օրւայ ղեկավարնեը փորձեցին այդ խորդ ու բորդերը առաջացնելով արգելել նմանատիպ գողութիւնները:
Իսկ այսօր, որ դրամները առհասարակ մետաղից են պատրաստւում, այդ խորդ ու բորդերը պարզապէս դառնում են պատմութիւնից եկած եւ սովորութիւններում խարսխւած մի պատկեր, այլ ոչ ուրիշ բան:

Wednesday, May 26, 2010

Թւերի խորհուրդը

Այն թւերի համակարգը, որը այսօր մենք օգտագործում ենք (1, 2, 3, 4, 5, 6, ...), կոչւում է Արաբական թւեր (Arabic Numbers): Նաեւ գոյութիւն ունի Հռոմեական թւեր (Roman Numbers) որը դարեր շարունակ այլեւս չի օգտագործւում (I, II, III, IV, V, VI, ...):
Արդեօ՞ք մինչեւ այսօր մտածել էք թէ արաբական թւերը ինչու են այդպէս գրւում:
Պատասխանը հետեւեալն է. Իւրաքանչիւր թիւ ունի իր համապատասխան անկիւնը, որը հաւասար է իր թւի հետ:
Ներքեւի լուսանկարում ամեն ինչ պարզ է դառնում:

Թիւ 1 -ը ունի մէկ անկիւն.
Թիւ 2 -ը ունի երկու անկիւն.
Թիւ 3 -ը ունի երեք անկիւն.
եւ ...
Շատ հետաքրքիր է: Այդպէս չէ՞:

Յ.Գ. Մենք հայերս էլ պատմութեան մէջ ունեցել ենք մեր թւերի համակարգը, որը հիմնւած է եղել այբենարանի վրայ եւ կոչւել է Հայկական Թւահամակարգ: Այդ համակարգը այսօր միայն օգտագործւում է հայկական եկեղեցում:
Եթէ ցանկանում էք ծանօթանալ հայկական թւերի հետ սեղմէք ներքեւի յղումը:

Friday, May 21, 2010

«Քահանա» ռոբոթը

Այսօր Ճապոնիան դարձել է ռոբոթների երկիր, ուր մեծ թւով աշխատանքներ կատարւում են ռոբոթների միջոցով: Բայց այս անգամ ճապոնացիները մի քահանա ռոբոթի ականատեսը եղան, երբ 42 ամեայ Tohomiro Shibato -ն, ռոբիթիք ոլորտում համալսարանի դասախօս, եւ 36 ամեայ Satoko Inoue -ն, նոյն այս քահանա ռոբաթի գործարանի աշխատակիցը, որոշեցին իրենց ամուսնական արարողութիւնը վստահել մի ռոբաթի, որը կոչւում է I-Fairy եւ ճապոնական Kokora ընկերութեան արտադրութիւնն է:
Ըստ երեւոյթի, այս զոյկերը իրենց արարքով փորձում են ասել թէ ռոբոթներն էլ զգացումներ ունեն եւ շատ էլ անհոգի չեն:
Այս լուրը ինձ յիշեցրեց «i robat» ֆիլմը: Առաջարկում եմ դիտել այդ ֆիլմը, իհարկէ եթէ չեք դիտել այն:

Tuesday, May 11, 2010

Բողոքարար շունը

Յունական ԶԼՄ-ները վերջերս գտել են, որ երբ երկրում անարխիստները բողոքի ցոյց են իրականացնում, միշտ մի շուն է վրայ հասնում եւ խառնւելով բողոքարարների շարքերին, առաջին շարքերում ներկայութիւն է ապահովում իր համար: Վերջին տարիների անարխիստների ցոյցերից պատրաստւած լուսանկարները ապացուցում են, որ տւեալ «քաղաքական» շունը, ոչ մի բողոքի ցոյցում չի բացակայել եւ միշտ ներկայ է եղել անարխիստական ցոյցերին:
Դեռեւս չի բացայայտւել թէ այդ շունը ինչ պատճառով է, որ յատուկ սէր է տածում Յոյն անարխիստների բողոքի ցոյցերին:


Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը