Thursday, March 03, 2011

Ահմադինեժադի բաճկոնը վաճառվել է 55 հազար դոլարով

Իրանական «Երիտասարդ ժուռնալիստների ակումբի» լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի անձնական բաճկոնը վաճառվել է 55 հազար դոլարով: Նախագահի բաճկոնի գնորդը Գերմանիայի Բոն քաղաքակում իրանական ընտանիքում ծնված Մեհդի Էբրահիմզադեն է:

Էբրահիմզադեն լրագրողներին հայտնել է. «Իրանի նախագահն ամբողջ աշխարհում, մասնավորապես՝ արաբական և իսլամական երկրներում շատ սիրված անձնավորություն է: Ես անգամ իր ավտոմեքենան գնելու համար 150 հազար եվրո էի առաջարկել, բայց շատ ուրախ եմ, որ ինձ հաջողվեց 55 հազար դոլարով ձեռք բերել Ահմադինեժադի բաճկոնը»:

Հարկ է նշել, որ Ահմադինեժադի՝ աճուրդի դրված «Պեժո» մակնիշի ավտոմեքենան օրեր առաջ վաճառվեց 2.5 միլիոն դոլարով: Նա հայտարարել էր, որ այդ գումարը նվիրելու է կարիքավոր ընտանիքների համար բնակարաններ կառուցող հիմնադրամին:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը