Thursday, June 24, 2010

Երբ ռոբոթը բլիարդ է խաղում

Ահա ռոբոթները փորձում են մուտք գործել մեր մարդկային կեանքի ամբողջ ասպարեզներում: Եւ ահա ռոբոթները սկսում են բլիարդ խաղար, հնարաւոր է գայ մի օր երբ ակումբ գնալիս պիտի մրցենք բլիարդ խաղացող ռոբոթների հետ:

Tuesday, June 15, 2010

Ֆուտբոլն ամեն ուր է լինում

Sunday, June 13, 2010

Ինչո՞ւ մետաղադրամների անկիւնները հարթ չէ


Արդեօք գիտեք թէ ինչո՞ւ մետաղադրամների անկիւնները հարթ չէ, կամ այլ կերպ ասած, ինչո՞ւ մետաղադրամների անկիւնները խորդ ու բորդ է:
Շատերը կարծում են թէ դա մետաղադրամների պատրաստման եղանակն է, թէ մետաղադրամը այդպէս պիտի լինի: Բայց իրականում դրա պատճառը այլ խնդիր է:
Հին ժամանակներում, երբ դրամները պատրաստւում էին ոսկուց եւ արծաթից, որոշ մարդիք դրամների անկիւնը տաշելով փորձում էին առանց դրամին վնասելու, ոսկի կամ արծաթ ստանալ: Այդ պատճառ եղաւ, որ այն ժամանակներում դրամները արժեզրկւեն: Այդ իսկ պատճառով օրւայ ղեկավարնեը փորձեցին այդ խորդ ու բորդերը առաջացնելով արգելել նմանատիպ գողութիւնները:
Իսկ այսօր, որ դրամները առհասարակ մետաղից են պատրաստւում, այդ խորդ ու բորդերը պարզապէս դառնում են պատմութիւնից եկած եւ սովորութիւններում խարսխւած մի պատկեր, այլ ոչ ուրիշ բան:

Tuesday, June 01, 2010

Միլիոնում միայն մէկը. Գլոբալիզացիայի արդի՞ւնք թէ՞ ...

Գեղեցիկ աչքեր են, այդպէս չէ՞:
Գիտական հետաքննութիւնների համաձայն, Աֆրօ-Ամերիկեան ցեղախմբում կապոյտ աչքերով երեխայի ծնւելու հաւանականութիւնը միլիոնում միայն մէկ հոգի է:
Առհասարակ սեւամորթների մէջ լինում են մարդիք սրջագոյն, մոխրագոյն կամ կանաչ աչքերով, բայց այս իւրահատուկ խնդրում, աֆրօամերիկեան ցեղախմբի բոլոր յատկութիւնները ունեցող երեխան ծնւել է կապոյտ աչքերով, որը ըստ գիտնականների, նման դեպքը աննախընթաց է: Կարծես գլոբալիզացիան, ոչ միայն փոփոխել է մեր կենսաձեւը, այլ նաեւ արդէն ազդում է մարդու գեների վրայ:
Այս փոքրիկը, որը հիմա 19 ամսեկան է, իր մէկ տարեկանից ապահովւել է զանազան ապահովագրական ընկերութիւնների միջոցով, ունի բազմաթիւ լուսանկարներ, եւ հաւանաբար շատ շուտով էլ յայտնւելու է բազմաթիւ կինոների ու ամսագրերի մէջ:









Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը