Saturday, October 30, 2010

«Ժամանակի ճանապարհորդ» են հայտնաբերել...

Իռլանդացի կինոռեժիսոր՝ Ջորջ Քլարքը, Չառլի Չափլինի «Կրկես» ֆիլմի պատրաստման ֆիլմերը ուսումնասիրելու պահին, գտել է թե ֆիլմի ընթացքում հայտնվում է մի կին, որը բջջային հեռախոսով է խոսում: Հարկ է նշել, որ Չափլինի տվյալ ֆիլմը, նկարահանվել է 1928 -ին, երբ դեռ բջջային հեռահոսներ բնավ գոյություն չուներ:
Արդեն 11 օր է, ինչ Քլարքը, այդ տեսահոլովակը հրապարակել է youtube կայքէջում, որը ավելի քան 3 միլիոն անգամ դիտվել է հանրության կողմից:
Ջորջ Քլարքն ավելացնում է «մինչ այսօր, ոչ ոք, այդ պատկերի մասին լուրջ բացադրություն չի արտահայտել, եւ իմ կարծիքով, սա այն հարցերից է, որը մնալու է որպես հանելուկ»:


Հ.Գ. Ըստ որոշ գիտնականների, ֆիլմում հայտնված կինը, ոչ թե բջջայինով է խոսում, այլ պարզապես լսողական լսափող է դնում իր ականջում: Այդ մասին գրել է Քրիսչն Սայենս Մանիթոր պարբերականը:




Հավելյալ տեղեկության համար այցելեք հետեւյալ կայքերը.


++++++++++

Հ.Հ.Գ. Նմանօրինակ հետաքրքրական ու ինչու չէ նաեւ զարմանահրաշ պատահարները ժամանակ առ ժամանակ հայտնվում են լրատվամիջոցներում, եւ Չափլինի այս օրինակը, միակը չէ իր տեսակում:
Ամիսներ առաջ նաեւ, հայտնաբերվեց մի լուսանկար, որը պատկանում էր 1940 թվականին, որի մեջ աչքի է ընկնում մի տղամարդ, մոդերն հագուստով, տեսախցիկով ու արեւի ակնոցով:
Որոշ գիտնականներ համոզված են, որ նման երեւույթները, զուգահեռ աշխարհների գոյությունը հատուկենդ փաստերն են, այն ինչ մինչեւ օրս գիտության կողմից լիովին չի հաստատվել:

Friday, October 29, 2010

Ֆիլիպ Քրոուլին՝ շնորհավորել է Ահմադինեժադի ծնունդը


ՆՈՐ ԱԼԻՔ - Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի մամլո քարտուղար՝ Ֆիլիպ Քրոուլին, երեկ՝ հոկտեմբերի 28-ին, շնորհավորել է իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի ծննդյան օրը:
Քրոուլին իր շնորհավորական ուղերձը հրապարակել է Թուիտեր հասարակական ցանցում ունեցած իր անձնական էջի միջոցով:
Նա իր ուղերձում նշել է. « Ձեր 54-րդ տարեդարձը, լի էր կորցրած հնարավորություններով: Հույսով, ձեր 55-րդ տարեդարձի ընթացքում, այլ հարաբերություն ստեղծեք Իրանի ու աշխարհի միջեւ: Ծնունդդ շնորհավոր նախագահ Ահմադինեժադ: Ծնունդը տոնեք, Ջաշ Ֆաթալին ու Շեյն Բաովերին տուն վերադարձնելով: Դա այն նվերն է, որը պիտի շնորհվի:»
Հարկ է նշել, որ իրանի նախագահ՝ Ահմադինեժադը, ծնվել է 1956 թ. , հոկտ. 28-ին, իրանի Գարմսար քաղաքում:

++++++++++
Լուրը արձագանքվել է «Առաջին» լրատվական ցանցի կողմից: [+]

Wednesday, October 27, 2010

Օսմանական Թուրքիան՝ Իսլամական Իրանի մրցակիցն է դառնում



Արթին Առաքելյան

Թուրքիան, վերջին շրջանում, մի շատ կարեւոր հանրաքվե անցկացրեց, որի արդյունքում երկիրը դանդաղ քայլերով գնալու է դեպի իսլամականություն: Այսօր, նաեւ անցյալում, տարածաշրջանում միայն երկու երկիր է, որը «իսլամական իշխանություն» անվանումն են կրում ու կրել դարեր շարունակ. Դրանք Իրանն ու Թուրքիան են: Այս երկու հարեւան երկրները դարեր շարունակ, իսլամական առաջնորդության համար մրցակցել են միմյանց հետ, եւ ժամանակ առ ժամանակ, մեկը, մյուսին գերակշռելով, առաջնորդել են շրջանի իսլամական ազգերն ու համայնքները:
Դրանով հանդերձ, որ հիշյալ երկու երկրները, իսլամական կրոնն են դավանում, բայց, այսօրվա թուրքիան փորձում է իսլամի նոր եւ արդի բացադրությամբ հանդես գալ, որը պիտի ասել, մինչ այսօր հաջող է եղել:
Նոր ժամանակներում, Թուրքիայի իսլամականությունը կարճ անցյալ ունի, որը չի անցնում 10 տարիների սահմանը, որի դիմաց իրանը 32 տարվա իսլամականության փորձ ունենալով, ավելի փորձառու իսլամական պետություն է համարվում: Բայց փորձագետների մեծամասնության կարծիքով, Մահմեդական աշխարհում, երիտասարդ իսլամական թուրքիային, լուրջ մրցակից կարելի է համարել, փորձառու իսլամական իրանի համար:
Իրանի «Շիա» իսլամական հանրապետությունն ու տարածաշրջանում նրա ծավալած գործունեությունը, խիստ մտահոգում է հենց տարածաշրջանի «Սունի» իսլամական պետություններին: Այդ իսկ պատճառով, երբ թուրքիայում գործի գլուխ անցավ «Արդարություն եւ Զարգացում» «Սունի» իսլամական կուսակցությունը, տարածշրջանի արաբ եւ սունի իշխանությունները իրենց հավանությունը թուրքիային տալով, փորձեցին դաշնակցել նրա հետ: Թուրքիան՝ պահը ճիշտ գնահատելով, դանդաղորեն իր հայեացքները թեքեց դեպի արեւելք եւ մահմեդական աշխար, տարածաշրջանում նոր դերակատարություն իրեն ապահովելու նպատակով: Եվ դա իրեն հաջողվեց: Ներկա պայմաններում, երբ Իրանը փորձում է դերակատարություն ունենալ մահմեդական աշխարհում, խստորեն քննադատվում է արաբական երկրների կողմից, բայց միեւնույն ժամանակ, թուրքիան ազատորեն զբաղվում է մահմեդական աշխարհի խնդիրներով, ու հավանություն է գտնում արաբների կողմից: Դրա պարզ օրինակն էր, Գազայի հատվածում ցուցաբերած թուրքիայի օժանդակությունները, որից հետո մահմեդական երկրներում Էրդողանին անվանեցին իսլամ աշխարհի ասպետ:
Այժմեական թուրքիան, Եվրոպայից հուսահատվելով, թեքվում է դեպի իսլամական միջինարեւելք ու կենտրոնական Ասիա, փորձելով դառնալ մահմեդական աշխարհի առաջնորդը: Այդ իսկ պատճառով, թուրքիայում այսօր արթնանում է Օսմանական կայսրության ինքնությունը:
Այդ նպատակին հասնելու եւ իդեալական իսլամական թուրքիա կառուցելու համար, Էրդողանը պարտավոր է երկու ճակատում պայքար ծավալել. Առաջինը՝ ներքին ճակատում, ուր ներկա են աշխարհիկ դիվանագետներն ու բանակայինները, եւ երկրորդը՝ արաբական եւ իսլամական երկրներում, ուր պիտի ներթափանցել ու նոր դերակատարություն թուրքիայի համար ապահովել:
Առաջին ճակատում, Էրդողանը գերազանց հաջողությունների հասավ, եւ կարողացավ աշխարհիկներին դուրս դնել բանակի ու անվտանգության ծառայությունների շարքերից, ու ներկայում էլ փորձում է դատական ատյանները մաքրել աշխարհիկների ներկայությունից:
Երկրորդ ճակատում էլ, Էրդողանի բախտը բերեց, երբ արաբ մահմեդականները, Իրանի իսլամական օրինակից խուսափելու նպատակով, դիմեցին թուրքական իսլամական օրինակին, ու հավանություն տվեցին Էրդողանին:
Թուրքիայի իսլամիստները, ծայրահեղական գործողությունների կողմնակից չեն, եւ փորձում են բոլոր ոլորտներում հավասարակշռությունը պահպանել ու մահմեդական երկրների համար դառնան լուրջ այլընտրանք: Տարածաշրջանի արաբ մահմեդականներն էլ իրենց հերթին, ցանկանում են որպես այլընտրանք, տեսնել իսլամական Թուրքիային՝ իսլամական Իրանի փոխարեն:
Այն ինչ, որ պարզ է, Թուրքիան ցանկանում է վերակենդանացնել Օսմանական հզոր կայսրությունը, այս անգամ իսլամական հանրապերության քողի ներքո, եւ ինչ խոսք, որ նրանց հաջողվում է դա իրականացնել, ու դանդաղորեն, բայց հաստատուն քայլերով, նվաճել Իրանի տեղն ու դիրքը մահմեդական աշխարհում, Միջերկրական ծովից մինչեւ Չինաստանի սահմանները:


++++++++++
Հոդվածը արձագանքվել է «Գեղարդ» կայքէջի կողմից: [+]

Sunday, October 17, 2010

iPhone-ով համերգ

Այս տարւայ հոկտեմբերին Նիւ Իւորքի մետրոյում «Ատոմիք Թոմ» ռոք խմբի բոլոր նւագարանները գողացւեց: Բայց արի ու տես, նրանք յուսահատւելու փոխարեն, ստեղծեցին մի նոր ոճի համերգ, իրենց ունեցած iPhone հեռախօսներով:
Ասում են չէ, չկայ չարիք, առանց բարիք: Կարծում եմ, նրանք, այս հետաքրքիր նախաձեռնութեամբ շատ աւելի համբաւ շահեցին, նախկինի համեմատ:

Friday, October 08, 2010

Անմահ Յեղափոխականը

Այսօր, մեծանուն յեղափոխական եւ Սոցիալիզմի նւիրական մարտիկ՝ Էռնեստօ Չէ Գեւարայի նահատակութեան օրն է: Նա իր կեանքը զոհաբերեց Մարդկութեան ազատութեան համար:
Յարգանք նրա անթառամ յիշատակին:

Wednesday, October 06, 2010

Ահա եւ վե՞րջ...

Իմ պաշտելի Արթուր Մեսչեանի «Ահա եւ վերջ» երգը շատ շատ եմ հավանում: Իսկ այդ տեսագրութեամ մեջ, երգի աւարտին, երբ Արթուրը երգում է «Հայկը պարտւեց ոսոխ Բելին», մի կին դահլիճից բացականչում ու պատասխանում է «ո՛չ»: Երգի աւարտին, Արթուրին շատ է դուր գալիս այդ համարձակ կնոչ պատասխանը, բայց ցաւալին այն է, որ դահլիճում ներկաներից միայն մէկը համարձակւեց պատասխանել ու Ո՛Չ ասել Արթուրի խորիմաստ մտքերին, մի կերպ ասած նա խօսեց Արթուրի ու նրա նման մտաւորականների սրտից:
Բայց հետաքրքիր է, այդ թւով ժողովուրդ, որը ներկայ էր համերգին, կարծես թէ ընդունել ու համոզւել է թէ իրօք Հայկը պարտւել է ոսոխ Բելին, եւ մէկ ուրիշը անգամ չի համարձակւում հակառակն ապացուցել:
Արդեօ՞ք Հայկը պարտւել է ոսոխ Բելին:
Այդ հարցի պատասխանը կարելի է գտնել մեր հասարակութեան մեջ:

Կնոջ կեանքը

Այս ժամանակներում, երբ ինտերնետը կլանել է հասարակութեան կեանքը, ու տեղեկատւութիւնն այնքան է արագ փոխանցւում, որ ասես բոլորը տեղեկացւած են բոլոր խնդիրների մասին: Այդ տեղեկատւութեան ծաւալի հետեւանքով, հասարակութիւնը իրազեկ մնալու համար, ցանկանում է աւելի խտացւած, լուրջ ու մի խօսքով մինիմալ լրատւութիւն:

Այս նախաբանը գրեցի միայն այն պատճառով, որ օրերս տեսայ մի հիանալի տեսագրութիւն, «Կին» խորագրով: Տեսագրութիւնը փորձել է ընդամենը 90 վայրկյանի սահմանում, ցուցադրել Կին արմատի կեանքի ընթացքը:
Իսկապես եթէ որեւէ մէկին ասեին, թէ համառոտ կերպով եկ եւ խօսիր «կնոջ» մասին, էլի դա չեր կարելի սահմանել 90 վայրկյանում, բայց կինոռեժիսոր՝ Ջոն Լուիզը, այդ դժւարին գործը ի կատար է դրել:
Առաջարկում եմ դիտել այդ գերազանց քլիպը:




Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը