Wednesday, April 29, 2009

Մի հետաքրքիր գաղափար

ՆՈՐ ԱԼԻՔ - Այսօր, տեխնոլոգիայի շնորհիւ, հին, դասական եւ հազւագիւ գրքերի էլեկտրոնային տարբերակը գոյութիւն ունի: Այն պայմանում, որը նմանօրինակ գրքերի տպագիր տարբերակը հնարաւոր չի ունենալ, ստեղծւել է մի գործիք, որը ցանկացած գրքի էլեկտրոնային տարբերակը, պատճենահանելով, դարձնում է տպագիր գիրք:
Լաւ գիտենք, որ դասական եւ ծաւալուն գրքերի բազմաքանակ տպագրութիւնը նպատակահարմար չէ, եւ այս գործիքով, գոնէ նա, որ ցանկանում է այդ գրքերը, տպագիր ձեւով ունենալ կարող է մի կոճակի սեղմելով, քանի ռոպէ յետոյ, ունենալ դա:

Այս տեսաժապաւենը, ներկայացնում է այդ գործիքի գործելաձեւը:



Աղբիւր՝ Daily Mail

Friday, April 24, 2009

Մեծ Եղեռնին նւիրւած ժողովրդական համահաւաք՝ Թեհրանում

Եւ այսօր, ինչպէս միշտ, Իրանահայութիւնը նշեց Հայոց Մեծ Եղեռնին նւիրւած ժողովրդական ցոյցն ու համահաւաքը:
Դրանց թւում նաեւ Թեհրանի հայ ժողովուրդը, Ս. Սարգիր մայր եկեղեցու շրջափակում համախմբւած, յարգանքի տուրք մատուցեցին, բիւրաւոր նահատակների անմոռաց յիշատակը:
Եւ այդ ուղղութեամբ BBC-ի ձայնը, իր պարսկերէն հաղորդումների բաժնում, հարցազրոյց է ունեցել Իրանի իսլամական խորհրդարանում Թեհրանի ու հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր ճրտգ. Գէորգ Վարդանեանի, իրանահայ վաստակաւոր լրագրող Վարդան Դաւթեանի ու նաեւ ինձ հետ: Դրա բովանդակութիւնը կարելի է դիտել այստեղ:

Wednesday, April 22, 2009

Դամոն Վինտերը շահեց Պուլիտզերի զեկուցային լուսանկարչութեան մրցանակը

ՆՈՐ ԱԼԻՔ - Այս տարի նաեւ միջազգային ու հանրայայտ Պուլիտզեր հիմնադրամը ընտրեց իր մրցանակակիրներին: Զեկուցային լուսանկարչութեան բաժնում, Նիւո Իւորք Թայմզ օրաթերթի լուսանկարիչ՝ Դամոն Վինթերը, իր նկարների շարանով, որոնց թեման Օբամային ընտրապայքարն էր, շահեց այդ բաժնի մրցանակը:

Վինթերի լուսանկարները ամբողջութեամբ կարող էք դիտել այստեղ:
Լուսանկարների ամբողջութիւնը կարելի է բեռնաւորել այստեղից:

Զատկական օնլայն ֆլեշ խաղեր

ՆՈՐ ԱԼԻՔ - Գիտեմ մի քիչ արդէն ուշացել է, խօսել Զատիկւայ մասին, բայց չեմ ցանկանում հրաժարւել ծանօթացնել մի շարք Զարկական ֆլեշ խաղեր, որոնք կարող են մի քանի ժամ զբաղեցնել ձեզ:
Այս օրերին, լայն տարածում են գտել օնայն ֆլեշ խաղերը, եւ իւրաքանչիւր միջոցառման համար, անմիջապէս ստեղծւում են խաղեր, որը եւ հանրութեան ուշադրութիւնն են շահում:

Ահա թւարկենք այդ խաղերը.


1- Mister Easter


2-
Easter Egg Hop


3-
Easter Eggs


4-
Eggy Easter


5- Easter Bunny

6- Easter Egg Catch

Յոյս ունեմ, որ այս խաղերը դուր է գալու բոլորին:

Monday, April 20, 2009

Նա, ով ապշեցրեց բոլորին

ՆՈՐ ԱԼԻՔ - Անգլիական «Սուպերստար» ընտրելու մրցութեանը նաեւ մասնակցել էր 47 ամեայ գիւղացի մի կին, որի անունն էր Սյուզան Բոյլ: Առաջին օրերին բոլորը ծաղրով էին մօտենում այն կնոջը, որը հասուն հասակում փորձում էր դառնալ «Սուպերստար»: Հետաքրքիրն այն է, որ հակառակ բոլորի նախապաշարումներին, նա իր ձայնով ապշեցրեց բոլորին, անգամ բծախնդիր ժիւռիի անդամ Սայմոնին:
Նշելի է, որ հանրայայտ Youtube կայքէջում, Սյուզան Բոյլի տեսաժապաւենը դիտւել է աւելի քան 30 միլիոն անգամ, (Բուշի ու Օբամայի դիտւած տեսաժապաւենից աւելի շատ) որը եւ նրան դարձրել է միջազգային հանրայայտ դեմք:

Սյուզան Բոյլի տեսաժապաւենը կարող էք դիտել այստեղ:


Wednesday, April 08, 2009

Գարնանային ձնհալ՝ քաղաքական դաշտում

Արթին Առաքելյան

Մարտի 20-ին՝ Իրանական տարվա վերջին օրը, երբ իրանցիները պատրաստվում էին դիմավորել նոր տարին (Նովռուզ), մի ուշագրավ լուր, բոլորի մտքերը կրկին դարձրեց դեպի քաղաքական դաշտ: Այդ ուշագրավ լուրն այն էր, որ ԱՄՆ նախագահ՝ Բարաք Օբաման, մի պատրաստված տեսաժապավենում, Իրանի ղեկավարությանն ու ժողովրդին շնորհավորեց նոր տարին: Սա նոր երեւույթ չի եւ նախկինում էլ ԱՄՆ նախագահները Իրանական նոր տարվա առիթով շնորհավորական ուղերձներ հղել էին, բայց պիտի ասել, որ Օբամայի ուղերձը լիովին տարբերվում էր իր նախորդների ուղերձներից:
Բայց ի՞նչ էր տարբերությունը: Նախ պիտի ասել, որ Օբաման իր ուղերձում, նոր տարին շնորհավորեց թե՛ Իրանի ժողովրդին եւ թե՛ Իրանի ղեկավարությանը, այն ինչ, որը բացակայել է նախկին նախագահների շնորհավորական ուղերձներում: Օբաման իր ուղերձում, որը 30 նախադասությունից էր բաղկացած, երկու անգամ նշեց «Իրանի Իսլամական Հանրապետություն», երեք անգամ «Իրանի ժողովուրդ», երեք անգամ «Իրանի ղեկավարություն», երկու անգամ «նոր սկիզբ», երկու անգամ «Նովռուզ» (Իրանական նոր տարի), երեք անգամ «հույս», երեք անգամ «խաղաղություն» եւ երկու անգամ «անվտանգություն» նախադասություններն ու բառերը: Նա իր 20-րդ եւ 21-րդ նախադասություններում միայն նշեց «ահաբեկում» եւ «զինամթերք» բառերը:
Օբամայի պատգամը ընդհանուրին մեջ դիտելով, կարելի է դրան բաժանել երկու բաժնի. առաջին մասը «վստահությունը գրավող» եւ երկրորդ մասը «քաղաքական»:
Օբաման իր ունկնդրողի վստահությունը շահելու համար, իր ուղերձի առաջին կեսում խոսեց բարեկամական ոճով, գնահատեց Իրանական մշակույթը, քաղաքակրթությունն ու ժողովուրդը եւ ի վերջո մատնանշեց երկու երկրների ընդհանրությիւնները, ինչպիսին են մշակութային ու մարդկային ընդհանրությունները:
Իսկ պատգամի երկրոդ կեսում, որը ավելի քաղաքական էր հնչում, հավատարիմ մնալով իր նախընտրական քարոզչությանը, որն էր Իրանի հետ ուղիղ բանակցել՝ առանց նախապայմանների, գարնան եղանակից ներշնչւելով հայտարարեց «մենք կրկին կարող ենք կենսուրախություն ցանկանալ, որովհետեւ բոլորս էլ նոր սկիզբների ավետիսն ենք փնտրում»:
Հակառակ ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին, որը Իրանի իշխանությանը դիմելիս արտահայտում էր «Իրանի ռեժիմ» (իշխանություն) նախադասությունը, Օբաման ընդունելով Իրանում իշխող քաղաքական կարգերը, իր ուղերձի ընթացքում երկու անգամ օգտագործեց «Իրանի Իսլամական Հանրապետություն» նախադասությունը: Նա իր խոսքերի շարունակության ընթացքում հայտարարեց, որ ցանկանում է խոսել Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարների հետ, նա ասաց «ուրեմն այս նոր սկիզբների եղանակում (նկատի ունի գարունը) ցանկանում եմ պարզօրեն խոսել Իրանի ղեկավարների հետ»: Օբաման նաեւ իրավիճակը ճիշտ գնահատելով հայտարարեց, որ «մենք լուրջ տարաձայնություններ ունենք միմյանց հետ, որը զարգացել է վերջին եռեսուն տարիների ընթացքում, բայց մենք այն ապագան ենք ցանկանում, որը, դուք, ձեր հարեւններն ու ամբողջ աշխարհը ապրի խաղաղությամբ ու կայուն անվտանգությամբ: Գիտեմ, որ այդ ցանկությունը շուտ չի կարող իրականանա, եւ կան մարդիք, որը պնդում են, մեզ բնորոշել մեր տարաձայնություններով»: Նա իր խոսքերի ավարտում մեջբերեց Իրանի մեծ բանաստեղծ Սաադիի հայտի բանաստեղծության մի բաժինը, որը ասում է «Ադամի բոլոր որդիները մեկ մարմնի անդամն են, եւ ստեղծմամբ մեկ էություն ունեն» եւ խոսքերը ավարտեց պարսկերեն լեզվով իրանի ժողովրդին նոր տարին շնորհավորելով:
Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Այաթոլահ Խամենեին, մեկ օր անց, Մաշհադ քաղաքում իր նոր տարվա առիթով առաջին դասախոսության ընթացքում, անդրադառնալով Օբամայի ուղերձին, նախկինի համեմատ ավելի մեղմ ոճով, նախ անդրադարձավ այն բոլոր թշնամական արարքներին, որը ԱՄՆ իշխանությունը վերջին եռեսուն տարիների ընթացքում գործել է Իրանի ժողովրդի դեմ: Նա իր խոսքերի շարունակության մեջ ասաց «նրանք (ԱՄՆ) ասում են թե ձեռք ենք մեկնել Իրանին, բայց մենք ասում ենք թե ԱՄՆ թավշյա ձեռնոցի տակ գոյություն ունի մի չուգունե ձեռք: Եթե ձեր ոճից բացի, ուրիշ մի բան էլ փոխվել է, դա ապացուցեք»: Իրանի առաջնորդը, այս թեմայի ավարտին ասաց «մեր խոսքն այս է, մինչեւ այն ժամանակ, որ ԱՄՆ կառավարությունը հետեւի իր նախկին թշնամական քաղաքականնությանն ու գործելաոճին, այն ինչ արել է մինչեւ այսօր, Իրանի ժողովուրդն էլ նախկինի պես են լինելու, բայց եթե դուք փոխեք ձեզ, իմացեք, որ մենք էլ կը փոխենք մեզ»:
Այն ինչ որ պարզ է, գարնան ձնհալը նաեւ ազդում է դիվանագիտությանը, եւ այն երկու երկիրները, որոնք մինչեւ այսօր, անգամ խուսափում էին անուղակի բանակցությունների մասին խոսելուց, այժմ խոսում են ուղակի բանակցություններից, այն էլ մեղմ ու բարեկամական ոճով:
Ներկայում, հերրթը կրկին հասել է ԱՄՆ-ին, եւ պիտի տեսնել թե Օբաման Իրանի առաջնորդի պատասխանից հետո ինչ քայլ պիտի կատարի, իր քարոզած «փոփոխության» ուղղությամբ: Այլեւս մոտենում ենք Իրանի նախագահական ընտրություններին, որը նաեւ այս անգամ ավելի կարեւորություն է ստացել: Արդյոք Օբաման սպասելո՞ւ է մինչեւ ընտրվի Իրանի նոր նախագահը, թե՞ անկախ դրանից, ուղակի կապ է հաստատելու Իրանի առաջնորդի հետ, այն ինչ ամերիկյան մամուլն ու փորձագետները չեն բացառում:

Saturday, April 04, 2009

Բողոքի ցոյց ընդդեմ G20-ին՝ Լոնդոնում

Աղբիւր՝ «Բոստոն Գլոբ» օրաթերթ

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը