Tuesday, December 29, 2009

Արդեօ՞ք սա Իրանի «Բեռլինեան պատ»-ի փլուզման պահն է

Այսօր ձեզ եմ ներկայացնում երկու յօդւած Իրանի մասին, որը տպագրւել են միջազգային երկու հանրայայտ պարբերականներ՝ Թայմզ Օնլայն եւ Քրիսչն Սայենս Մոնիտորում:

  • Is this Iran’s Berlin Wall moment?

Առաջին յօդւածը, որը հրապարակել է Թայմզ Օնլայնը, կոչւում է «Արդեօ՞ք սա Իրանի «Բեռլինեան պատ»-ի փլուզման պահն է»: Յօդւածը վերաբերւում է Իրանում վերջին վեց ամիսների ընթացքում տեղի ունեցած ժողովրդական ընդվզումների մասին:
Յիշեալ յօդւածը կարողէք կարդալ այստեղ:
Այս յօդւածի պարսկերէն թարգմանութիւնը կարողէք բեռնաւորել այստեղից:

  • Osama bin Laden's family in Iran: new strain on Saudi-Iran ties

Երկրորդ յօդւածը, որը պատկանում է «Քրիսչն Սայենս Մոնիտոր» պարբերականին, խօսում է Իրանում գտնւող Բեն Լադենի ընտանիքի շուրջ տարածւած զրոյցներին: Յօդւածի վերնագիրն է «Բեն Լադենի ընտանիքը Իրանում. Նոր ճնշում Իրանա-Սաուդական յարաբերութիւնների համար»:
Յիշեալ յօդւածը կարողէք կարդալ այստեղ:
Այս յօդւածի պարսկերէն թարգմանութիւնը կարողէք բեռնաւորել այստեղից:

Sunday, December 27, 2009

2009-ի լաւագոյն լուսանկարները, ըստ լրատւամիջոցների

Միջազգային լրատւամիջոցները հրապարակել են 2009-ի իրենց լաւագոյն լուսանկարների հաւաքածուն: Այդ հաւաքածոների մէջ աչքառու տեղ են գտել Իրանի յետընտրական ընդվզումների լուսանկարները:

Ռոյտերզ - Ռոյտերզ լրատու գործակալութիւնը իր լուսանկարները ներկայացրել է 5 բաժնում, որոնցից երեքը պատկանում է Իրանին: Նշելի է նաեւ, որ Ռոյտերզ լրատւամիջոցի լաւագոյն լուսանկարների շարքում է Թեհրան-Երեւան չւերթի վայրընկած օդանաւի կողքին սգացող կանանց լուսանկարը:
Ռոյտերզ լրատու գործակալութեան լաւագոյն լուսանկարները կարողէք դիտել այստեղ:

Ասոշիէյթետ Պրես - Ամերիկեան Ասոշիէյթետ Պրես լրատու գործակալութեան լաւագոյն լուսանկարներից 14-ը նաեւ պատկանում է Իրանին:
Ասոշիէյթետ Պրես գործակալութեան լաւագոյն լուսանկարները կարողէք դիտել այստեղ:

«Լայֆ» պարբերական - «Լայֆ» պարբերականն էլ 51 լուսանկար է ներկայացրել, որպէս 2009-ի լաւագոյն լուսանկար: Դրանցից երկու լուսանկար պատկանում է Իրանին:
«Լայֆ» պարբերականի լաւագոյն լուսանկարները կարողէք դիտել այստեղ:

Թայմ պարբերական - Թայմ պարբերականը 2009-ի իր լաւագոյն լուսանկարների համար հրապարակել է 48 լուսանկար, որոնցից երեքը պատկանում է Իրանին:
«Լայֆ» պարբերականի լաւագոյն լուսանկարները կարողէք դիտել այստեղ:

Նիու Յորք թայմզ - Նիու Յորք թայմզն էլ 2009-ի աւարտին հրապարակել է իր լաւագոյն լուսանկարների հաւաքածոն, որոնցից չորս լուսանկար պատկանում է իրանին:
Նիու Յորք թայմզի լաւագոյն լուսանկարները կարողէք դիտել այստեղ:

Իւնայթեդ Պրես - Իւնայթեդ Պրես լրատու գործակալութիւնը ամենաշատ լուսանկարն է ներկայացրել որպէս 2009-ի լաւագոյն լուսանկար, որոնցից 41-ը պարկանում է Իրանին:
Իւնայթեդ Պրեսի լաւագոյն լուսանկարները կարողէք դիտել այստեղ:

Համակարգը կը փլուզւի

«Միջազգային Մամուլ»ի բաժնի սկզբի համար, ուզում եմ ներկայացնել Իրանի բարեկարգչական հոգեւորականներից մէկի, Մոհսէն Քադիվարի ունեցած հարցազրոյցը Գերմանական Շպիգել պարբերականի հետ: Նա իր հարցազրոյցի ընթացքում, նշելով Իրանի ղեկավարութեան ունեցած վախը ժողովրդի ընդվզումներից, նախատեսում է, թէ այդ համակարգը շուտով կը փլուզւի: Նա նշում է, թէ դեռ հնարաւոր է Իրանում բարեկարգումներ իրականացնել, բայց յաջորդ փուլը դա ժողովրդական համատարած ընդվզումներն է:

Յիշեալ հարցազրոյցը կարողէք ընթերցել այստեղ:

Երկու նոր բաժին, նոր տարւայ առիթով

2010-ի նոր տարւայ առիթով մտադիր եմ երկու նոր բաժին աւելացնել իմ անձնական բլոգին, առաջինը «միջազգային մամուլի տեսութիւն»ն է, որի միջոցով ընթերցողներին կը ներկայացնեմ, միջազգային մամուլում արտացոլւած թեմաները Իրանի, Հայաստանի ու հայութեան մասին: Կը փորձեմ այդ մամուլների ուղղակի յղումը ներկայացնել, որը ցանկացողները հնարաւորութիւն կունենան ուղղակի կերպով ընթերցել եւ ծանօթանալ թեմային:
Եւ երկրորդ նորութիւնն էլ ոմանց ծանօթ «Անբառ Բարբառանք»ն է: Բացադրութեան կարգով պիտի ասեմ, որ այս բաժինը աւելացնում եմ բարեկամներիս եւ ընկերներիս «ճնշման» հետեւանքով: «Անբառ Բարբառանք» սիւնակը ես ժամանակին տպագրում էին Ալիք օրաթերթի երկրորդ էջում: Դա իր մէջ պարունակում էր օրւայ քաղաքական եւ հասարակական ծաղրանկար, որը պիտի խօստուանեմ, որ շատ սիրւած էր ընթերցողների մօտ: Արդէն մէկ տարի է ինչ ես Ալիքում չեմ եւ բնականաբար այդ սիւնակն էլ չի տպագրւում: Հիմա, հետաքրքրւողների առաջարկով, ես կը փորձեմ շաբաթական կարգով, եւ յստակ թեմայով հրապարակել մեր շատ սիրւած «Անբառ Բարբառանք»-ը, յոյս ունենալով որ կ՛ընդառաջւի իմ բլոգը այցելողների կողմից:

Tuesday, December 22, 2009

Youtube-ի յաճախ դիտւած ֆիլմերը, 2009 -ի ընթացքում

2009 -ը արդէն հասնում է իր աւարտին եւ մենք յաճախ ականատէս կլինենք վիճակագրական տւեալների, բազմաթիւ թեմաների մասին: Այդ շարանից, ես այսօր ցանկանում եմ ներկայացնել Youtube կայքէջի յաճախ դիտւած ֆիլմերը 2009-ի ընթացքում: Եւ ահա...

5- Ewian-ի երեխաները
Սա Ewian հանքաջրի գովազդն է, որը 27 միլիոն դիտող է ունեցել:


4- Twilight: New Moon հեռուստասեռիալի թրիլեր
Այս հանրայայտ հեռուստաստռիալի երկրորդ եթերաշրջանի թրիլեր տարբերակը դիտւել է 31 միլիոն անգամ:



3- Հետաքրքրաշարժ հարսանեաց հանդէս
Պատկերացրէք, որ Youtube-ը կարող է մի հասարակ հարսանեաց հանդէսը դարձնել աշխարհաճանաչ: Ջիլ եւ Քէւինը որոշեցին զանազանել իրենց հարսանեաց հանդէսը եւ դա պատճառ դարձաւ, որ նրանց պատրաստւած ֆիլմը դիտւեց 33 միլոն անգամ:


2- Դէյւիդը, ատամնաբուժութիւնից յետոյ
Եօթ ամեայ Դէյւիդը, փորձում է ատամնաբուժական դեղի ազդեցութիւնը կրելով խօսել: Այս ֆիլմը դիտել են 37 միլոն անգամ:


1- Սյուզան Բոյլ
Ճիշտ է, որ Սյուզան Բոյլին չյաջողւեց յաղթել Britain's Got Talent հեռուստամառաթոնում, բայց նրա վերջին համերգը դարձաւ Youtube-ի ամենաշատ դիտւած ֆիլմը: Այդ ֆիլմը դիտւել է 120 միլիոն անգամ: Պատկերացրէք...
Ես իմ հերթին, ժամանակին գրեցի նրա մասին:




Sunday, December 20, 2009

Համար նւիրւած Հայաստան-Թուրքիա հարաբերութիւններին

Համշահրի (համաքաղաքացի) օրաթերթի տասնեակ հաւելւածներից մէկը՝ Համշահրի Դիպլոմատիկը (երանի էր այն օրերը երբ մենք էլ հրատարակում էինք Ալիք Դիպլոմատիկ) այս ամսւայ իր համարը նւիրել է Հայաստան-Թուրքիա հարաբերութիւններին, «Ներիր բայց մի մոռացիր» խորագրով:

Ցանկացողները կարող են Համշահրի Դիպլոմատիկի 39-րդ համարը գնել կրպակներից, բայց Իրանից դուրս գտնւող իրանահայ հայրենակիցներին կտրամադրեմ այդ համարի առաջին յօդւածը PDF տարբերակով, որի խորագիրն է հէնց «Ներիր բայց մի մոռացիր»:

Յօդւածը կարելի է ստանալ այստեղից:

Saturday, December 19, 2009

«Իրանի սայբերային բանակ»-ն ընդդեմ Թույիտերի

Դեկ. 17-ին հասարակական հանրայայտ Թույիտեր միկրոբլոգինգ կայքէջը յայտարարեց, որ տեխնիկական խախտումների հետեւանքով, մի քանի ժամւայ համար կայքէջը անհասանալի է դարձել իր անդամների համար: Բայց Թույիտերի անդամները կայքէջ մուտք գործելու ժամանակ հանդիպեցին մի հետաքրքիր գրութեանը, որը ապացուցում էր թէ այդ խախտումները սովորական տեխնիկական խախտումներ չեն այլ կայքէջը հարձակման է ենթարկւել Իրանի սայբերային բանակի կողմից: Գրութեան մէջ գրւած էր «Իրանի սայբերային բանակը այս կայքէջը հաք է արել»:

Նշելի է, որ Իրանի նախագահական յետընտրական բողոքի ակցիաների ժամանակ, բողոքողները լաւագոյն ձեւով օգտագործել էին Թույիտերից, եւ այդ կայքէջի միջոցով լրատւութիւն կատարել, այն էլ այն ժամանակ, երբ բարեկարգչականների լրատւական կայքէջերը եւ տպագիր թերթերը այգելափակւել էին:




Friday, December 18, 2009

Նկար նկարում



Sunday, December 13, 2009

Երազանքների Տունը


Այս գեղեցիկ եւ հետաքրքրաշարժ տունը, որը շատ նման է Lord of the Rings ֆիլմի հաբիթների տներին, կառուցւել է մի բլուրի վրայ, Շւէյցարիայում: Մի Հոլանդական ճարտարապետական ընկերութիւն է գծագրել այդ տան կառոյցը: Տունն այնպէս է կառուցւել, որ լիովին բլուրի տակ է եւ միայն թունելների միջոցով դէպի դուրս ճամբայ ունի:
Ճիշտ այս պահին է, որ մարդ ցանկանում է բնութեան գրկում, մի այսպիտի տան մէջ անցկացնի ամանորեայ արձակուրդները:

Friday, December 11, 2009

Վիկտոր Խարա. Վերածնւող լեգենդը

«Վիկտոր Լիդիօ Խարա Մարտինեզ»-ը ծնւել է 1923 -ի Սեպտեմբերի 28-ին Չիլիում, մի բազմազաւակ, ախկատ ընտանիքում: Նրա հայրը գինեմոլ էր եւ ի վերջոյ լքեց իր ընտանիքը: Խարայի մայրը որպէս հասարակ երգչուհի մեծ դեր ուներ Վիկտորի կեանքում: Նրա մայրը իր արու զաւակին քաջալերում էր դառնալ արհեստավարժ երաժիշտ: Իր մօր մահւանից յետոյ Խարան մեկնեց մի կրօնական դպրոց, բայց երկու տարի անց լքելով դպրոցը մեկնեց զին ծառայութեան:

Ծառայութիւնը աւարտելուց յետոյ նա ուսանեց երաժշտական ֆակուլտետում եւ ի վերջոյ դարձաւ երաժշտագէտ:

1969-ին Ձախ թեքումով կուսակցութիւնները երկրի նախագահական ընտրութիւնների համար առաջադրեցին Սալւադոր Ալենդէին: Այդ օրերին Խարան միացաւ Ալենդէի ճամբարին եւ երկրով մէկ, նրա օգտին համերգներ ունեցաւ: Բայց Ալենդէի կառավարութիւնը երկրար չտեւեց, եւ 1973 -ի Սեպ. -ի 11 -ին բանակի հրամանատար Փինոշէն ԱՄՆ-ի օգնութեամբ յեղաշրջում կատարեց եւ այդ ընթացքում զոհւեց Ալենդէն ու նրա հաւատարիմ ընկերները: Նոյն օրը յեղաշրջողները ձերբակալեցին Ալենդէի աւելի քան 5000 կողմնակիցներին, եւ այդ թւում էր նաեւ Վիկտոր Խարան: Ձերբակալւածներին փոխադրեցին Սանտիակոյի "Estado de Chile" մարզահամալիր, ուր եւ երկար չարչարւեցին բոլորը:

Վկայութիւնների համաձայն, զինւորները շատ խիստ ծեծի էին ենթարկել Խարային, որի պատճառով կոտրւել էին նրա ձեռքի ու վոտքի ամբողջ ոսկորները: Նաեւ մի վկայութիւն կայ, որի համաձայն զինւորները կացնով մարմնից անջատել են Խարայի ձեռքերը ու հեգնանքով ասել «թէ տեսնենք հիմա ինչպէս գիտար կնւագի»: Ներկաների ասութեամբ, այդ ընթացքին Խարան սկսել է երգել "Vencermos" (մենք կը յաղթենք) երգը եւ ամբողջ մարզահամալիրը ձայնակցել է իր հետ:

Այդ դեպքից յետոյ զինւորները Խարային իրենց հետ տանելով գնդակահարում են: Ըստ վկաների,

Խարայի մարմնում աւելի քան 30 փամփուշտ է գտնւել:Սեպտեմբերի 16-ին Խարայի գնդակահարւած մարմինը յանձնւել է իր այրուն, որը անշուք կերպով հողին յանձնւեց:

Բայց եւ այնպէս Խարան մոռացութեան չմատնւեց եւ 2003 -ին այն մարզահամալիրը, ուր բանդարկւած էին Խարան ու Ալենդէի կողմնակից այլ անհատները, վերանւանւեց Վիկտոր Խարայի անունով:


Նաեւ օրեր առաջ՝ դեկտեմբերի 6-ին աւելիքան 3000 հոգու ներկայութեամբ Խարայի մարմինը, 36 տարի մահւանից յետոյ, իր այրու՝ Ջուանա Թրների ներկայութեամբ իր ծննդավայրում մեծ շուքով հողին յանձնւեց:


Յարգանք նրա յիշատակին:


+++++++++++++++++++++++

"Vencermos" (մենք կը յաղթենք) երգը կարելի է բեռնաւորել այստեղից:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը