Tuesday, March 15, 2011

Քաղաքացիներ որը ցանկանում են «կաշառակեր» դառնալ

Արթին Առաքելյան


Մի 20 օր առաջ վարչապետ Տ. Սարգսյանը ԶԼՄ-ների հետ երկարաշունչ հանդիպում էր ունեցել: [Կարդալ այստեղ

Հիշյալ երկարաշունչ հանդիման ընթացքում վարչապետի խոսքերի մի մասը ինձ հետաքրքրեց: Նա կաշառակերության երեւույթին անդրադառնալով, ասել է. 

Պետք է նաև հասկանալ, թե հասարակությունն ինչպես է ընկալում կոռուպցիան, քանի որ բոլոր հետազոտությունները ցույց են տալիս, որ հասարակության մեջ նման երևույթների նկատմամբ ընդվզում չկա: Հասարակության մեջ կա մեկ այլ վտանգավոր հիվանդություն. քաղաքացին պայքարում է այս կամ այն պաշտոնյայի դեմ ոչ թե նրա համար, որ վերջինս կաշառակեր է, այլ նրա համար, որ ինքն է ուզում օգտվել դրանից:

Ինձ այդ խոսքերը նախ շատ զարմացրեց, հետո սկսեցի խորը մտածել վարչապետի խոսքերի մասին. Իրո՞ք մեր հասարակության մեջ ժողովուրդը չի ընդվզում կաշառակերության դեմ, այսինքն ժողովուրդը հլու հնազանդ վճարո՞ւմ է յուրաքանչյուր պաշտոնյաի ու չինովնիկի ցանկացած գումարը՝ գործը առաջ տանելու համար: Մի կողմից վարչապետը ճիշտ է, խեղճ ժողովուրդը իր գործերը ժամանակին կատարվելու համար պարտավորված վճարում է ցանկացած պաշտոնյաին, թե ոչ վստահ է, որ իր գործը մի քանի ժամից մինչև մի քանի ամիս ձգձգվելու է: 

Ուրեմն այդ դիտանկյունից դիտված, վարչապետը ճիշտ է, հասարակության մեջ կոռուպցիայի դեմ ընդվզում չկա: 

Անդրադառնալով վարչապետի խոսքերի երկրորդ մասին, որտեղ նա հիվանդություն է անվանել այն քաղաքացիների արարքը, ովքեր փորձում են ընդվզել կաշառակերության դեմ, հանդիպում ենք այն մեկնաբանությանը, թե նրանք ոչ թե պայքարում են կաշառակերի դեմ, այլ ցանկանում են իրենք այդ հնարավորություններից ու դառնալ կաշառակեր: 

Այդ խոսքերից պարզ է դառնում, որ մեր հասարակության մեջ նաեւ գտնվում են մարդիկ, ովքեր քաջություն են գտնում պայքարել ու իրենց բողոքի ձայնը բարձրացնել առկա կաշառակերության դեմ: Վարչապետը փորձել է այդ պայքարողներին պիտակավորել, ասելով նրանք հիվանդ են ու փորձում են գրավել նախկին կաշառակեր պաշտոնյաի դիրքը, օգտագործելով այդ դիրքի հնարավորություններից: 

Իսկ ինչո՞ւ վարչապետը նման կերպով է անդրադառնում հասարակության արթուն եւ քաղաքացիական իրավունքներին ծանոթ անհատների գործունեությանը ու նրանց հիվանդ ու պատեհապաշտ անվանում: 

Վարչապետի նմանօրինակ արտահայտությունը ապացուցում է, որ իշխանությունները այս պահին լուրջ հակառակորդ են տեսնում իրենց դեմ, հակառակորդ, որը այլեւս չի ցանկանում բարեփոխություն առաջացնել պետական համակարգի մեջ, այլ հիմնովին փոփոխության ենթարկել՝ արդեն լճացած համակարգը, ու այդ իսկ պատճառով էլ փորձում են այդ հակառակորդներին հիվանդ անվանելով, ասել, որ լավ ժողովուրդն ու լավ հասարակությունը նրանք են, որ չեն խոսում եւ հլու հնազանդ ենթարկվում են լկտի կաշառակերների քմահաճույքներին: 

Պատմության մեջ, երբ իշխանությունները իրենց սեփական ժողովուրդին չեն պաշտպանել անարդարությունների դեմ, ու նրանց անօգնական վիճակում են թողել ագահ ու անկուշտ հրեշների դիմաց, ժողովուրդը ընդվզել ու խորտակել է այդ վարչակարգը: Դրա վառ օրինակների մասին այլեւս չխոսենք, վստահ լինելով, որ իշխանության անդամները գոնե օրվա ընթացքում առիթ են ունեցել մի քանի րոպեով լուրերին հետեւել: Ուրեմն թող վարչապետը ուրախ չլինի հասարակության մի մասին կիրառած լռությունից, որովհետեւ ընդվզումների ժամանակ լռեցված ու լուռ մնացած ժողովուրդն էլ առիթ է գտնում ոտտքի ելնել ու վերջնականապես իրեն ազատել ճահճից: Այդ պահին նրանց չի հետաքրքելու թե ո՞վ է լինելու ընդվզումի ղեկավարը, Լեւոն Տեր Պետրոսյանը, Կարապետիչը, Դաշնակցությունը, Ժառանգությունը թե Սարդարապատը:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը