Wednesday, March 16, 2011

Իրանը իր բողոքն ուղղեց Թեհրանում Բահրեյնի ու Սաուդյան Արաբիայի դեսպաններին

«Ազատություն» ռ/կ-ի հաղորդմամբ, Սաուդյան Արաբիայի բանակի՝ Բահրեյն մուտք գործելու պատճառով Իրանի ԱԳ նախարարությունը կանչել է Իրանում Սաուդյան Արաբիայի դեսպանին ու Բահրեյնի դեսպանի տեղակալին:

Իրանի ԱԳՆ-ը, խիստ քննադատելով արտաքին ուժերի միջամտությունը Բահրեյնում, Բահրեյնի դեսպանատան տեղակալին փոխանցել է. «Արտաքին ուժերի միջամտությունը, ինչ ձևով էլ որ դա տեղի ունենա, անընդունել է և պատճառ կդառնա, որ իրադարձությունները Բահրեյնում բարդանան ու խճճվեն»:

Իրանի ԱԳՆ Պարսից ծոցի ու Մերձավոր Արևելքի բաժնի ղեկավարը, նաև Սաուդյան Արաբիայի դեսպանին հանդիպելով, հայտնել է. «Այն, ինչ Բահրեյնում է տեղի ունենում, ժողովուրդի խաղաղասիրական պահանջներն են իշխանություններից, և սպասվում էր, որ Սաուդյան Արաբիան ավելի ճիշտ մոտեցում կդրսևորեր այդ հարցի նկատմամբ»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը