“Հայ” պատմիչ-պատմագետների պատմություններից իր տարրական պատմազգացողությունը կորցրած ընթերցողին հասկանալի լինելու համար բացատրեմ, թե ինչի մասին է խոսքը: 297թ. Հռոմի եւ Պարսկաստանի միջեւ կնքված Մծբինի հաշտության պայմանագրից անմիջապես հետո Տրդատ Գ-ն Հռոմի Դիոկղետիանոս կայսեր կողմից Արշակունյաց թագը ստանալով՝ հռոմեական զորքերով վերադառնում է Հայաստան, այստեղի հռոմեասեր ուժերի օգնությամբ հաղթում է պարսկական զորքերին ու նրանց օժանդակող հայկական ուժերին՝ այդպես Հռոմի հովանու ներքո վերականգնելով Արշակունյաց թագավորական դինաստիան: Տրդատի՝ Հռոմից բերած բանակը հիմնականում համալրված է լինում ծպտված քրիստոնյաներով, որոնց գլխավորն է լինում Գրիգորիսը՝ թագավորի գրագիրը: Սրանցով թեւավորված՝ ակտիվանում են երկրում գտնվող ծպտյալ ջհուդ, ասորի եւ մյուս այլածին քրիստոնյաները: Շատանում է դրսից քրիստոնեական թափառախմբի հոսքը դեպի երկիր: Այս ամենը, պարզ է, խարխլում է Հայաստանի հավատքային ու բարոյական կյանքը: Մեծ վրիժառուն օգտվելով իր համար ստեղծված նպաստավոր պայմաններից՝ դավադրությունը շարունակեց՝ այն վերաճելով Տրդատի, նրա երկրի ու նրա երկրի բնիկի դեմ մի ահեղ ապստամբության: Ապստամբության միջնաբերդը Վաղարշապատ մայրաքաղաքն էր: Ապստամբության գլխավորը կարողանում է մայրաքաղաքում գտնվող հռոմեական զինուժերի առանցքով, դեպի այդ առանցք երկրի տարբեր տեղերից ոչ հայերի ու խառնածինների՝ թալանի հեռանկարով անթիվ-անհամար հոսքով մի ահռելի՝ մոտ 150 հազարանոց բանակ ձեւավորել ու հարձակվել երկրի ու նրա բնիկի վրա: Սկսվում է Հայոց մեծ հայրենականը, որի գլուխ են անցնում Հայոց քրմերն ու հատուկենտ նախարար-իշխանները (հայոց նախարար-իշխանների մեծամասնությունը, ինչպես նկատվել է, թշնամու կողմից գերված-պատանդված ու սպանված էին): Եկեղեցական պատմիչը՝ Հովհան Մամիկոնյանն անգամ ստիպված է լինում նշել, որ Գրիգորիսի՝ հայերի “դարձի” բերումը ուղեկցվում էր ահեղ “պատերազմով”, որը հայերի համար, պարզ է, Հայրենական պատերազմ էր: Պատերազմում հայոց ուժերի դիմադրությունը այն աստիճան մեծ է լինում, որ Հովհ.Մամիկոնյանը ստիպված է լինում իր նկարագրություններում Գրիգորիսի ու նրա բանակի վերաբերյալ հաճախ օգտագործել “հուսալքվել”, “անելանելի վիճակ”, “փախստական լինել”, “լուրջ վտանգ է սպառնում”, “թակարդ ընկնել” եւ նմանատիպ այլ արտահայտություններ: Մարտերից մեկի ժամանակ թշնամու բանակի վիճակը այն աստիճան օրհասական է լինում, որ Գրիգորիսը “արտասուք հեղելով” ասում է. “Հովհաննես Մկրտիչ, Կարապետ Քրիստոսի, մի՞թե չես տեսնում դրանց (հայոց ուժերի,-Ս.Մ.) արածը։ Օգնության հասիր եւ նշանավոր արա այս օրը մեր ազգի (ջհուդ-ասորու,-Ս.Մ.) համար”: Բայց դե ինչ կարող էին անել քրմերի` այստեղ-այնտեղից հապճեպորեն կազմած զինուժերը Գրիգորիսի զորեղ ու միասնական բանակի դեմ: Քրմերի գլխավորած հայրենական մեծ պատերազմն, ավաղ, բացասական հանգուցալուծում ունեցավ: Գրիգորիսի՝ Հայաստանում “մահվան վերակացուի” (այսպես է բնութագրում Հիսուսին Ագաթանգեղոսը “Պատմության” մեջ) կրոնի տարածումը ուղեկցվում էր, պարզ է, նաեւ մեծ ջարդարարությամբ, ամենուր մահ սփռելով. “չարիքի մեծ գյուտարարը” (արտահայտությունը Նարեկացու “Մատյան”-ից է) , փաստորեն, իր լրումին հասցրեց իր կրոնի հիմնադրի կրոնը տարածելու “մարդու որս”-ի մեթոդաբանությունը` այն վերաճելով‘մարդասպանության, ահ ու սարսափ տարածելու: 301-ի Հայրենական մեծ պատերազմում Հայաստանի բազում-բազում բնակիչներ, մեծ թե փոքր, քրիստոնեական յաթաղանի զոհ դարձան, բազում-բազումներն էլ վտարանդի ու բնավեր դարձան: Գրիգորիսը հերթական մեհյաններից մեկում երբ իր քարուքանդն ու ջարդարարությունը անում-պրծնում է, հավաքում է մեհյանի “քուրմերի եւ կռատան պաշտոնյաների բոլոր մանուկներին” եւ հրամայում է “դառնալ դեպի աստվածային հավատքը”, այսինքն` ընդունել քրիստոնեությունը։ Բայց իրենց հերոս` արդեն սպանված հայրերի փոքրիկ հերոս վրիժակ մանուկները Գրիգորիսին պատասխանում են. “Լավ իմացե՛ք եւ (լավ հիշեք), որ եթե կենդանի մնանք` փոխարենը կհատուցենք ձեզ, իսկ եթե մեռնենք` ապա աստվածները մեր փոխարեն կհատուցեն “: Այս խոսքերը լսելով քրիստոնյա “ենիչերը” հրամայում է “խուզել նրանց մազերը եւ տանել Փայտակարան քաղաքի բանտատունը` չորս հարյուր երեսունութ մարդ”: Դժվար չէ ենթադրել, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել. մանկա՜նց ջարդ, կամ էլ` իր պես ենիչերիների պատրաստում իր կողմից հետագայում ստեղծված “դպրանոցներում”: Հայոց քրմերի եւ նրանց զավակների այս հերոսականը մի փառահեղ օրինակ չէ՞ հայ հոգեւոր կյանքին իրեն նվիրաբերած հայի համար:
Friday, December 04, 2009
Հայոց քրմերը եւ նրանց զավակները 301թ. Հայրենական մեծ պատերազմում
Friday, December 04, 2009
Artin Arakelian
Սերգեյ Մանուկյան
Թագավորը ստիպված է լինում քրիստոնեական աղանդը խստիվ արգելող հրովարտակներ հղել իր “աշխարհին”: Ի գործադրումն այդ հրովարտակների՝ բազմաթիվ քրիստոնյաներ են ձերբակալվում (այդ թվում՝ թագավորի գրագիրը) եւ սպանվում (օրինակ՝ գայանեական կույսեր կոչվածները), ինչը եւ մեծապես գրգռում է քրիստոնյաներին: Սրանք Տրդատի դեմ գաղտնի դավադրություն են նախապատրաստում: Դավադրության իրականացումը դրվում է Տրդատի կողմից բերված հռոմեացի քրիստոնյա զինվորների վրա: Եվ ահա, օրերից մի օր, երբ արքան իր մոտ կանչած երկրի նախարարների ու իշխանների (ենթադրելի է՝ մեծ մասի) հետ որոշում է որսի դուրս գալ՝ դավադիրները մտածում են իրականացնել իրենց մտադրությունը: Պատմիչը՝ Ագաթանգեղոսը գրում է, որ երբ Տրդատը իր որսակիցներով մայրաքաղաքից՝ Վաղարշապատից դուրս էր եկել եւ ուղղորդվել դեպի որսատեղի՝ “չար դեւը խփում-նրան կառքից վայր է գցում”: Նույն պատմիչի այդուհետ ասածների վերծանումը բերում է այն համոզման, որ դրանից հետո դավադիրները թագավորի հետ եղողների մի մասին սպանում են, մյուս մասին էլ՝ գերի վերցնում (այդ թվում՝ նաեւ արքային, ով իր թիկնապահների հետ թեեւ կարողանում է շրջապատումը ծանր վիրավորված ճեղքել, եղեգնուտներում թաքնվել, բայց հետո նրան գտնում-բերում են), ապա գրավում են մայրաքաղաքը եւ այդտեղ մեծ սպանդ, ալան-թալան ու ավեր են անում: Դավադիրները հետո ահաբեկելով թագավորի քրոջը՝ Խոսրովիդուխտին, նրա օգնությամբ իրենց ծպտված պարագլխին՝ Գրիգորիսին են Խոր վիրապի բանտից հանել տալիս-բերում:
Այսպիսով, Տրդատ թագավորի թե՛ անձնական, թե՛ տոհմական եւ թե՛ դավանաբանական թշնամին անցնում է շարունակվող դավադրության գլուխ: Նա արդեն դրության տերն էր եւ ազատ էր իր վրեժն առնելու համար: Նկատենք նաեւ, որ նրա մտադրությունները համընկնում էին կայսերականի հետ. վերջինս իր դրածո թագավորից սպասում էր կայսերահաճո քայլեր եւ ոչ այնպիսի, որոնք երկրում ազգայնականությունը կբորբոքեին (դրան էին տանում Տրդատի հրովարտակները):
Պատերազմի ժամանակ քրմերի դրսեւորած արիությունը այն աստիճան հիացմունք հարուցող է լինում, որ անգամ եկեղեցական պատմիչները (արիությունից շա՜տ հեռու) չեն կարողանում դրանից մի քանի դրվագ չներկայացնել։ Այսպես, Հովհ. Մամիկոնյանը պատմում է, թե ինչպես “երբ կործանողները (Գրիգորիսի “նորահավատները”,-Ս.Մ.) ներս (մեհյան,-Ս.Մ.) մտան, տեղի սպասավորները ողբաձայն աղաղակներով նրանց վրա հարձակվեցին` գոչելով. – Նախ մենք կմեռնենք, ապա նոր միայն մեր այս մեծ աստվածը”: Նույն պատմիչի մեկ այլ պատմածի համաձայն` գերված քրմին մահվան սպառնալիքով հրամայում են “ցույց տալ (մեհյանի,-Ս.Մ.) (թաքցրած) գանձերի տեղը”. բայց նա չի ասում եւ գերադասում է “նույն կախաղանի վրա մեռնել”: Իսկ ահա թե ինչ է ասում մեհյաններից մեկի Արձան քուրմն իր երկրի թշնամիներին. “…Այս թող հայտնի լինի, որ թեեւ ձեզ հաղթել չենք կարող, սակայն գերադասում ենք մեռնել մեծ աստվածների զոհասեղանի վրա, քան թե նրանց ձեր ձեռքով կործանված ու ապականված տեսնել։ Դրանով էլ իսկ կյանքը ատեցինք եւ մահը նախընտրեցինք”:
Մեծ հերոսականությունը էլ ինչպե՜ս կլինի:
0 Պատգամ:
Post a Comment