Tuesday, December 21, 2010

Խամենեին ոչ մի իշխանություն չունի Հարիրիի գործը վարող դատարանի հանդեպ

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Ֆիլիպ Քրոլին դեկտեմբերի 21-ին, քննադատելով Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենիի կատարած հայտարարությունը, ասել է. «Իրանի առաջնորդը ոչ մի իշխանություն չունի Լիբանանի նախկին վարչապետ Հարիրիի սպանության գործով աշխատող դատարանի աշխատանքների վրա։ Հիշյալ դատարանը կազմվել և աշխատում է ՄԱԿ-ի հովանու ներքո:
Նշելի է, որ Իրանի առաջնորդ Այաթոլահ Խամենեին դեկտեմբերի 20-ին՝ Կատարի առաջնորդ Շեյխ Համադ Բեն Խալիֆե Ալսանիի հետ Թեհրանում ունեցած հանդիպման ընթացքում, հայտարարել էր. «Հարիրիի գործով աշխատող դատարանը ձևական է և ինչ վճիռ էլ որ հրապարակի՝ անընդունելի է»։
Հարցին, թե արդյոք Խամենեիի խոսքերը կարելի՞ է մեկնաբանել որպես միջամտություն Լիբանանի ներքին գործերին, Ֆիլիպ Քրոլին պատասխանեց. «Ես ցավում են, որ շատերը փորձում են այդ դատարանի հարցը քաղաքականացնել: Հիշյալ դատարանն անկախ և անկողմնակալ կառույց է, որը կազմվել է ՄԱԿ-ի և Լիբանանի իշխանությունների միջոցով և հովանավորվում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և ԱՄՆ-ի կողմից»։
Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին 2005 թվականին զոհվեց իր դեմ կատարված ահաբեկչական գործողության հետևանքով:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը