Tuesday, December 21, 2010

Նոր մտավախություններ Իրանի ռեժիմի համար

Ամերիկյան «Նյուզվիք» հանրահայտ պարբերականը իր «Նոր մտավախություններ Իրանի ռեժիմի համար» խորագրով վերլուծական հոդվածում անդրադարձել է Իրանում սոցիալական կայքերի օգտագործման ծավալվող մշակույթին, որը և, «Նյուզվիքի» մատուցմամբ, նոր սպառնալիք ու մտավախություն է համարվում Իրանի իշխանությունների համար:
«Նյուզվիքը» գրում է. «Ռուզբեն 26 տարեկան ուսանող է, որն իրեն հեղափոխական է համարում: Բայց առհասարակ նա իր սենյակից ժամերով դուրս չի գալիս: Նրա փոխանցմամբ, ինքը օրական մոտ 14 ժամ է անցկացնում ինտերնետում և, շրջանցելով ինտերնետը սահմանափակող ֆիլտերինգը, փորձում է լուրեր փոխանակել ներքին եւ արտասահմանյան իր ընկերների հետ: Ռուզբեն Իրանի ներկա իշխանություննրի համար վտանգ եւ մտավախություն է համարվում: Իրանի իսլամական հեղափոխության պահակազորն այն աստիճանի մտահոգված է, որ իր ներքին համակարգում մի բաժին է ստեղծել, որը պայքարում է ինտերնետում ծավալվող սոցիալական կայքերի դեմ»։
«Նյուզվիքը» շարունակության մեջ ավելացնում է. «Այս գործընթացի հիմնական շարժիչը Facebook սոցիալական կայքն է: Պահակազորի կողմից պատրաստված մի հեռուստածրագրի ընթացքում Իրանի իշխանությունները Facebook սոցիալական կայքի հիմնադրին անգամ անվանեցին Իսրայելի հետախուզական ծառայության գործակալ»։
Պարբերականը վերջում նշում է. «Պարզ չէ, թե որքան իրանցիներ ձեռնհասություն ունեն նմանօրինակ սոցիալական կայքերին, բայց փաստը մնում է փաստ, որ Իրանի իշխանություններին չի հաջողվել սոցիալական կայքերն ամբողջությամբ արգելափակել: Ռուզբեի ասելով՝ «մենք ուզում ենք մեր երկրում ավտորիտար իշխանության փոխարեն հաստատել դեմոկրատական իշխանություն»: Նա հնարավորություն ունի, մի կոճակ սեղմելով, բողոքի ցույցերից բազմաթիվ լուսանկարներ տարածել իր ավելի քան 300 ընկերների համար, եւ նրանք էլ իրենց հերթին նույնն են անում»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը