Thursday, June 18, 2009

Բողոքը շարունակվում է

Արդեն մեկ շաբաթ է ինչ Թեհրանը հանգիստ չունի եւ նախագահական թեկնածու Միր Հուսեյն Մուսավիի հովանավորները ամբողջ քաղաքը իրենց լուծի տակ են առնում: Այս պահին ոչ մի կանխատեսում հնարավոր չի, պիտի սպասենք եւ տեսնենք թե դեպքերը ինչպես են զարգանալու:


Որոգայթ ...

Արդեն Թեհրանում հեռարձակվում է Որոգայթ հեռուստասերիալը եւ դրան զուգահեռ նաեւ հանրաճանաչ է դարձեր Empyray -ի պատրաստած «Որոգայթ» երգը:
Ուստի այստեղ հետաքրքրվողների համար ներկայացնում եմ երգը իր խոսքերով:



Բաց է արդեն թռիչքի համար,
Սիրտն իմ հոգնած բայց կրկին համառ,
Պարզ երկնքից ինձ են բաժանում,
Այս երկրային շղթաները մեղք ու հատուցում:

Ես չար բախտի ստրուկն եմ խելագար,
Կյանքս է կրակ կյանքս անարդար,
Ցանցն է ընկել իմ հպարտ հոգին,
Այս քաոսից ելքը չեմ գտնում ցավոք կրկին:

Ջահը ձեռքիս մահը կողքիս ես ընկնում եմ,
Կապանքներից, խոր վերքերից կործանվում եմ,
Որոգայթից փախչել փրկել երջանկությունը իմ փխրուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն:

Կարճ է ճամփան դեպի արևներ,
Բայց այրվելով չեմ կարող ապրել,
Պետք է լինել ամենին պատրաստ,
Երբ էլ ոչինչ երբ ոչինչ արդեն չունի իմաստ:

Ջահը ձեռքիս մահը կողքիս ես ընկնում եմ,
Կապանքներից խոր վերքերից կործանվում եմ,
Որոգայթից փախչել փրկել երջանկությունը իմ փխրուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն:

Ջահը ձեռքիս մահը կողքիս ես ընկնում եմ,
Կապանքներից խոր վերքերից կործանվում եմ,
Որոգայթից փախչել փրկել երջանկությունը իմ փխրուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն,
Ու գտնել ուղին իմ դեպի տուն:


Երգը կարողեք բեռնավորել այստեղից:

Sunday, June 14, 2009

Իրանի նախագահական ընտրութիւններից յետոյ

Արդեն երկու օր է, ինչ Իրանի նախագահական ընտրութիւններից յետոյ, երբ պարզւեց, որ մեծ ծաւալներով ընտրախաղթումներ են տեղի ունեցել, իրանի ժողովուրդը բողոքի ցոյցերով իր բողոքի ձայնն է բարձրացնում: Դեռ ամեն մեծ քաղաքներում շարունակւում է ժողովրդի, եւ գլխաւորաբար երիտասարդութեան բողոքի ցոյցերը:

Sunday, June 07, 2009

Մոհսեն Ռեզային՝ ընդդեմ Արցախի անկախությանը

Իրանի 10-րդ նախագահական ընտրությունների թեկնածու՝ Մոհսեն Ռեզային, երեկ՝ հունիսի 6-ին, Թավրիզում ունեցած իր նախընտրական քարոզարշավի ընթացքում հայտարարել է թե Իրանի արտաքին քաղաքականությունն այնպես ազդեցություն պիտի ունենա, որ տարածաշրջանում ոչ մի պատերազմ տեղի չունենա: Նա իր խոսքերի շարութմակությամբ, անդրադառնալով ԼՂՀ-ի հակամարտությանն ասել է. «Իրանի Իսլամական Հանրապետությունը տարածաշրջանում իր կարեւոր դերակատարությունն ու կարողությունը նկատի առնելով չպիտի թույլատրեր մի հարեւան երկիր (իմա՝ Հայաստան) գրավեր իր հարեւան երկրի (իմա՝ Ադրբեջան) տարածքները եւ տարածաշրջանում պատերազմ տեղի ունենար: [+]
Ռեզային շարումակության մեջ ասաց, «ես խաղաղության դիվանագիտությանն եմ հետեւում, որի պատճառով տարածաշրջանի երկրները ԱՄՆ-ի փոխարեն հենվեն Իրանի վրա»:
Նշելի է, որ Ռեզայիի ներկայացուցիչ՝ Դանեշջաֆարին, հունիսի 2-ին Արարատ մարզավանում նախընտրական ելույթ է ունեցել Իրանահայ համայնքի համար: [+]

Wednesday, June 03, 2009

LOST-ը (կորուսյալներ) այս անգամ Ատլանտյան օվկիանոսում

Եւս մի ցավալի դեպք է տեղի ունեցել, եւ այս անգամ Ֆրանսական մի օդանավ, անհետացել է Ատլանտյան օվկիանոսում: Լրատվամիջոցներն այսպես հաղորդեցին լուրը.

Ֆրանսիայի ավիաուղիներին պատկանող ճամբորդատար մի օդանավ՝ 216 ուղևորներով ու 12 անձնակազմով անհետացել է Բրազիլիայի երկնքում :
Այդ օդանավը՝ Ռիո Դե Ժաներոյի օդանավակայանից մեկնել է Փարիզ , սակայն երկինք բարձրանալուց մի քանի րոպե հետո անջատվել է նրա կապը՝ Ռիո Դե Ժաներոյի թռիչքների հսկիչ աշտարակի հետ :

Հետաքրքին այն է, որ դեռ ոչոքու չի հաջողվել գտնել հիշյալ օդանավը: Պատասխանատուները հայտարարել են, թե գտնվել է օդանավի մի քանի սարք, բայց վստահ չեն թե դա պատկանում է Ֆրանսական անհետ կորած օդանավին: Դժբախտաբար մինչեւ այսօր, նաեւ չի գտնվել օդանավի «սեւ տուփը», որը հակառակ իր անվանը, դա նարջագույն է եւ մինչեւ մէկ ամիս անընդհատ ազդանշաններ է արձակում:
Մի այլ հետաքրքիր երեւույթ է նաեւ այն, որ Ատլանտյան օվկիանոսը անընդհատ վերահսկվում է երկու կամ երեք D.S.P. կոչվող արբանյակներով: Հիշյալ արբանյակները հետապնդում են ջեմությունը, օրինակ բալեստիկ հրթիռներից առաջացած ջերմությունը: Նույիսկ այդ արբանյակները ոչ մի հետք չեն այձանագրել որեւե պայթյուն կամ կայծակի հարված: Սրան պիտի ավելացնել այն, որ դեպքի ժամանակ ոչ մի անհատական կամ մեխանիկ օգնության ազդանշան չի արձակվել օդանավից: Նմանօրինակ դեպքերի ժամանակ, եթե անգամ օդաչուներն օգնության ազդանշաններ չեն հաղորդում, օդանավի մեխանիկական սարքերը դա կատարում են անվարան ձեւով:
Այն ինչ որ պարզ է, դեռ բոլորը փնտռում են օդանավը, ատլանտյան օվկիանոսում, բայց եթե մի քիչ փորձենք հեռանալ ռեալ իրականությունից, կարելի է ենթադրել, թե իրականում տեղի է ունեցել LOST-ի դեպքը, այս անգամ Ատլանտյան օվկիանոսում:

Monday, June 01, 2009

Համացանցի ձեռնհասություն՝ որպես մարդու իրավունքների անբաժան մասնիկ

Ամերիկյան «Վոլ Սթրիթ Ջուրնալ» օրաթերթը հրապարակել է մի հոդված, ԱՄՆ-ի անտուն խավի եւ նրանց սետր կապվածությունը ինտերնետի հետ:
Չարլզ Փիթսի օնլայն կյանքը շատ չի տարբերում Սանֆրանսիսկոյի այլ բնակիչների օնլայն կյանքից: Նա անձնական մականուններ ունի Ֆեյսբուքի, Մայսփեյսի, Թույթերի ու Ֆլիքերի կայքէջերում: Բայց Փիթսի կյանքը կտրուկ ձեւով տարբերվում է այն բանով, որ նա բնակվում եւ համացանցին է միանում մի կամուրջի տակից: Նա երկու տարի է ինչ անտուն է եւ գործազուրկ, բայց «Վոլ Սթրիլ Ջուրնալ»-ի հարցերին ի պատասխան ասում է, թե «դուք կարելի է հեռուստացույցի, ռադիոյի եւ անգամ թերթերի կարիք ը չունենաք, բայց ինտերնետին կարիք ունեք»:

Չարլզ Փիթսի եւ նրա նման հազարավոր անտուն ժողովրդի փորձառությունը ապացուցում է այն, թե համակարգիչն ու համացանցը լուրջ եւ կարեւոր տեղ են գրավել հասարակության տարբեր խավերի մեջ: Այժմ ԱՄՆ-ի հանրակացարանների ավելի քան կեսը, օժտված են համակարգիչով եւ ինտերնետին միանալու հնարավորությունով: Անգամ տնավեր եւ գործազուրկ անհատներն ունեն իրենց հատուկ ինտերնետային կայքէջերն ու միությունը, որոնցից կարելի նշել SF Homeless կոչվող ինտերնետային միությունը:

Այս երեւույթն ապացուցում է, որ այլեւս 21-րդ դարում հնարավոր չէ գոյատեւել առանց ինտերնետի, եւ մի կերպ կարելի է ասել, որ այս դարաշրջանում ինտերնետը եւ ինտերնետի ձեռնհասությունն էլ մտնում է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագրում, որպես նոր կետ:

Բայց մին էլ մեզ նայենք, մենք որքանո՞վ ենք օգտվում ինտերնետից, կամ ինչո՞ւ ենք օգտվում: Մեր օրաթերթերը, քաղաքական եւ հասարակական կազմակերպություններն ու գործիչները որքանով են ներկա ինտերնետում, որքանո՞վ նրանց հարաբերությունները ժողովրդի հետ լինում են երկկողմանի եւ ոչ միայն միակողմանի: Մենք քանի՞ օնլայն օրաթերթ ու լրատվամիջոց ունենք: Իսկ արդեո՞ք ինտերնետից օգտագործելու մշակույթը գիտենք, թե պարզապես այն էլ օգտվում ենք ինչպես հեռուստացույցը կամ սրջեփը:

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը