Ինչպես հաղորդում է «Associated Press» գործակալությունը, Աֆղանստանում Իրանի դեսպան Ֆադահուսեյն Մալեքին Աֆղանստանի նախագահ Համեդ Քարզային փոխանցել է, որ Իրանը առաջիկա 4 օրերի ընթացքում փորձում է բացել մինչ այդ փակված Իրան-Աֆղանստան սահմանակետերը:
Իրանի Իսլամական Հանրապետությունն արդեն 2010-ի դեկտեմբերից լիովին փակել էր Աֆղանստանի հետ իր երկրի ունեցած բոլոր սահմանակետերը և չէր թույլատրում Իրանից գնացող նավթատար բեռնատարների մուտքը Աֆղանստան այն պատճառաբանությամբ, որ ներմուծվող վառելանյութը օգտագործվելու է Աֆղանստանում տեղակայված ՆԱՏՕ-ի զորամիավորների կողմից: Իրանի այդ քայլով Աֆղանստանում մինչև 70%-ով բարձրացան վառելանյութերի գները, որի արդյունքում աֆղանցիները, Իրանի դեսպանատան առջև ցույցեր կազմակերպելով, բողոքեցին Իրանի իշխանությունների դեմ:
Ժողովրդի բողոքի ցույցերին զուգահեռ, աֆղանցի առևտրականները հայտարարեցին, որ, ի պատասխան Իրանի այս քայլի, իրենք էլ բոյկոտելու են իրանական բոլոր ապրանքատեսակների ներմուծումը իրենց երկիր:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment