Tuesday, January 18, 2011

Իրանի դատական իշխանության խոսնակը հերքեց Սաքինե Աշթիանիի մահապատժը չեղյալ հայտարարելու լուրը

Իրանական «Tehran Emrooz» օրաթերթը, հունվարի 18-ին հաղորդել է, որ Իրանի դատական իշխանության խոսնակը՝ Ղոլամհուսեյն Մոհսինի Էժեին, Սաքինե Մուհամադի Աշտիանիի մահապատժը չեղյալ հայտարաելու շուրջ շրջանառվող լուրերը հերքելով հայտարարել է. «Սաքինե Մուհամադիի դատական գործընթացում ոչ մի նորություն չի գրանցվել, ու այդ գործընթացքը գնվում է նույն վիճակում ու նախկինի պես շարունակվում է»:
Հունվարի 17-ին Իրանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զոհրե Ալլահյանը, Բրազիլիայի նորընտիր նախագահ Դիլմա Ռոսեֆին ուղղած իր նամակում, հայտնել էր, որ Աշտիանիի մահապատիժը չեղյալ է հայտարարվել, ու նա դատապարտվել է 10 տարվա ազատազրկման:
Սույն նամակի շուրջ հրապարակված լուրերից մի քանի ժամ անց արդեն դատական իշխանության խոսնակը, հերքելով Ալլահյանի կատարած հայտարարությունը, հայտնեց, որ տուժած կողմը չի հրաժարվել մահապատիժ պահանջելու իր իրավունքից, ու դեռ պնդում են, որ Աշտիանին պիտի մահապատժի միջոցով պատասխան տա իրենց որդու սպանության համար:
Սաքինե Մուհամադի Աշտիանին, 2006 թվականին արտաամուսնական կապ ունենալու և իր ամուսնուն սպանելու մեղադրանքով, քարկոծման դատապարտվեց:
Հարկ է նշել, որ Աշտիանիի դատավճիռը մեծ արձագանք առաջացրեց աշխարհում, անգամ Հայաստանում, Աշտիանիի քարկոծման դեմ երկու բողոքի ցույցեր կազմակերպվեցին Հայաստանում` Իրանի դեսպանատան շենքի առջև:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը