Tuesday, January 18, 2011

Իրանում մի շարք քաղբանտարկյալներ գրավի դիմաց ազատ արձակվեցին

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ, հունվարի 18-ին մի շարք քաղբանտարկյալներ գրավի դիմաց ազատ են արձակվել:
Լուրերի համաձայն` ազատ են արձակվել տնտեսագետ Ֆարիբորզ Ռայիս Դանան, ազատազրկված իրավապաշտպան Նասրին Սութուդեի ամուսինը՝ Ռեզա Խանդանը, և «Շարղ» օրաթերթի լրագրողներ Ֆարզանե Ռուսթան ու Ռեյհանե Թաբաթաբային:
Հանրաճանաչ տնտեսագետ Ֆարիբորզ Ռայիս Դանան, որը ձերբակալվել էր 2010-ի դեկտեմբերի 19-ին, Իրանի նախագահ Ահմադինեժադի կողմից մշակված սուբսիդավորումների կրճատման նախագիծը քննադատելու պատճառով, ազատ է արձակվել 30 հազար դոլարի համարժեք գրավի դիմաց:
Ազատազրկված իրավապաշտպան Նասրին Սութուդեի ամուսինը՝ Ռեզա Խանդանը, որը ձերբակալվել էր հունվարի 16-ին, 50 հազար դոլար գրավի դիմաց է ազատ արձակվել: Նա նշել է, որ իրենց մեղադրում են հասարակական կարծիքը շեղելու և հերյուրանքներ տարածելու մեջ:
Իսկ 2010-ի դեկտեմբերի 8-ին ձերբակալված բարեկարգչական «Շարղ» օրաթերթի խմբագրակազմի 4 անդամներից երկուսը` Ֆարզանե Ռուստան ու Ռեյհանե Թաբաթաբային ազատ են արձակվել 10 հազար դոլար գրավի դիմաց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը