Friday, March 25, 2011

Պարսից ծոցի երկրները կասկածյալ շիաներին հեռացնում են իրենց երկրներից

«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայության փոխանցմամբ, Քուվեյթի Al Seyassah օրաթերթը հայտարարել է, որ Պարսից ծոցի երկրները, մասնավորապես Բահրեյնը, մտադիր են իրենց երկրներից հեռացնել կասկածյալ շիա մուսուլմաններին: Օրաթերթի մատուցմամբ, Պարսից ծոցի երկրների իշխանությունները համոզված են, որ Լիբանանի «Հիզբոլլահ» խմբակցությունը և Իրանի հեղափոխական պահակազորը իրենց անդամներին ուղարկել են Բահրեյնում պայքարելու նպատակով:

Բահրեյնի իշխանությունների որոշմամբ, այսուհետ «Հիզբոլլահի» և Իրանի պահակազորի հետ համագործակցության մեջ կասկածվող անհատները Բահրեյն մուտք գործելու թույլտվություն չեն ստանալու:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը