Friday, March 25, 2011

Իրանին պետք է վերջ տալ Քադաֆիի օրինակով

Associated Press գործակալության հաղորդմամբ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն Ռուսաստան կատարած իր այցելության ընթացքում, ռուսական Вести հեռուստաընկերության հետ զրույցում անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետությանը, հայտարարել է. «Իրանի իսլամական համակարգը ագրեսիվ իշխանություն է, որը երազում է տիրել ամբողջ աշխարհին, ուրեմն պետք է վերջ տալ նրան: Եթե մենք պարտավորված ենք վերջ տալ Քադաֆիի համակարգին, նույն կերպով էլ պիտի վարվենք Իրանի համակարգի հետ: Իրանը ղեկավարում է Խամենեին, ու ես նրա մոտ տեսել եմ զզվանք արդի աշխարհի նկատմամբ:

Այս պահին ամենակարևորն այն է, որ Իրանին արգելենք ատոմային ռումբ ձեռք բերել, որովհետև եթե Իրանի իշխանությունը ատոմային ռումբ ձեռք բերեց, այդ համակարգը այլևս չի փլուզվի»:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը