«Հիզբոլլահի» նախկին առաջնորդ Սաբհի Թաֆիլին, Al Arabiya հեռուստաընկերության հետ զրույցի ընթացքում անդրադառնալով տարածաշրջանի վերջին իրադարձություններին, հայտարարել է. «Ոմանք Իրանում ժողովրդական ցույցերը կասեցնելու նպատակով Բահրեյնում անհանգստություններ են հրահրում»:
Թաֆիլին իր խոսքերի շարունակության մեջ, քննադատելով Բահրեյնում «Հիզբոլլահի» ունեցած դերակատարությանը, ավելացրել է. «Տարիներ է՝ ինչ «Հիզբոլլահի» զենքը ուղղված չէ Իսրայելի դեմ, այս պահին նրա զենքը ուղղված է ներքին դաշտում գործող լիբանանցիների դեմ: Նրանք իրենց զենքը անաղարտ պահելու համար պիտի այն ուղղեր Իսրայելի դեմ»:
Հարկ է ավելացնել, որ Սաբհի Թաֆիլին «Հիզբոլլահի» առաջին առաջնորդն է եղել, և երբ նրա ու Իրանի առաջնորդի միջև անհամաձայնություն է ծագել, Թաֆիլին հեռացվել է պաշտոնից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment