«Ազատություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությունը հաղորդում է, որ Ժնևում կայացած ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի նիստի ավարտին խորհուրդը հատուկ զեկուցող է նշանակել Իրանում մարդու իրավունքների հարցերի վերահսկողություն կատարելու համար:
Հարկ է նշել, որ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը 1984-ին և 2002-ին էլ Իրանի համար հատուկ զեկուցող էր նշանակել:
Խորհուրդն իր մտահոգությունն է հայտնել Իրանում մարդու իրավունքների ոտնահարության ծավալի ընդլայնման կապակցությամբ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը Իրանի իշխանություններից պահանջել է համագործակցել Իրանի համար նշանակված զըկուցողի հետ ու նրան տրամադրել հարկ եղած տեղեկությունները:
Իրանում մարդու իրավունքների պաշտպանության ճամբարի խոսնակ Հադի Ղաեմին «Ազաություն» ռ/կ-ի պարսկերեն ծառայությանը հայտնել է. «Եթե ՄԱԿ-ի մարդու իրավունքների նշանակած զեկուցողին չհաջողվի Իրանի իշխանություններին համոզել՝ մեղմացնել բռնությունները քաղաքացիների հանդեպ, ամենայն հավանականությամբ, հաջորդ քայլում ասպարեզ կմտնի ՄԱԿ-ի ԱԽ-ը»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment