Monday, March 28, 2011

Իրանի իշխանությունները չե՞ն աջակցում Սիրիայի ազատատենչ ժողովուրդին

Արթին Առաքելյան


Արդեն մի քանի օր է, ինչ արաբական երկրներում տեղի ունեցած փոփոխության ալիքները հասել են Սիրիա: Լուրերի համաձայն արդեն մի քանի տասնյակ զոհեր են գրանցվել՝ ոստիկանության ու ցացարարների միջև տեղի ունեցած բախումների արդյունքում: 

Հետաքրքրականն այն է, որ իրանի իշխանությունները, թեև ապացուցում են, որ աջակցում են տարածաշրջանի մուսուլման ժողուրդների արթնությունը, բայց մի կերպ կարծես Սիրիան բացառություն է կազմում իրանական կողմի համար: 

Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի Մաշհատ քաղաքում ունեցած նոր տարվա առաջին ելույթը կարելի է դրա պարզ օրինակը համարել: Այաթոլլահ Խամենեիին իր ելույթում հայտարարել էր, որ իրանը աջակցում է Թունիսի, Եգիպտոսի, Եմենի, Օմանի ու մասնավորապես Բահրեյնի մուսուլման ժողովուրդին: Իսկ նա իր ելույթում ոչ մի կերպ չանդրադարձավ Սիրիայի ժողովուրդի ցույցերին, որտեղ նրանք էլ պահանջում են ազատվել Բաշար Ասադի ժառանգական իշխանությունից: 

Իսկ ինչո՞ւ իրանի առաջնորդը բացառություն համարեց Սիրիան: Իրանն ու Սիրիան երկար տարիներ է ինչ դաշնակցում են միմյանց հետ: Իրան-Իրաք պատերազմի տարիներին, դրանով հանդերձ, որ սիրիայում գործի վրա էր «Բաաս» կուսակցությունը, որը Սադամ Հուսեյնի հիմնադրած կուսակցության քույր ճշյուղն է համարվում, Իրանը հրթիռներ ու զինամթերք էր գնում հենց Սիրիայից: 

Այսօր Սիրիան դարձել է Իրանի ու Լիբանանի, Պաղեստինի ու «Հիզբոլլահի» կապող օղակը: Իրանը Սիրիայի միջոցով է զինամթերք ու մարդուժ հասցնում լիբանանյան «Հիզբոլլահին» ու պաղեստինյան «Համասին»: Նկատի պիտի ունենալ նաև այն, որ այսօր «Համաս» խմբակցության հրամանատարության կենտրոնն էլ գտվում է հենց Սիրիայում: Իրանը Սիրիայի միջոցով փորձում է զինել Իսրայելի դեմ պայքարող իր համախոհ խմբակցություններին: Մասնագետները դա մեկնաբանում են Իրանի ու Իսրայելի պատերազմը, որը գտնվում է Իրանի սահմաններից շատ հեռու: 

Եգիպտոսի ու Բահրեյնի դեպքերում, Իրանին կարելի է շահող կողմերից համարեց, երբ Իսրայելի դաշնակից համարվող Եգիպտոսի իշխանությունը փլուզվեց, ու Բահրեյնի իշխանության հավանական փլուզումով էլ, ԱՄՆ-ը կարող է կորցնել Պարսից ծոցում ունեցած իր նավատորմի հենակայանը: Բայց Սիրիայի իշխանության փլուզումը ոչ մի կերպ ձեռընտու չէ Իրանի իշխանությունների համար, որովհետև այդ դեպքում իրանը կորցնելու է իրեն «Հիզբոլլահին» ու «Համասին» կապող օղակից: Հատկանշականն այն է, որ Սիրիայի ցուցարարները, ցույցերի ընթացքում որդեգրել են շատ խորիմաստ լոզունգ՝ «Ո՛չ Լիբանան, ո՛չ Իրան»: Դա ինքնին խսում է այն մասին, թե Սիրիայի հավանական փոփոխությունները ինչ հետևանքներ է ունենալու Իրանի համար: Հարկ է անդրադառնալ նաև այն փաստին, որ վերջին շրջանում Թուրքիայի օդային տարածքն էլ անապահով է դարձել Իրանի գործողությունների համար: Ինչպես արդեն հարղորդում են լրատվական գործակալությունները, թուրքական անվտանգության ծառայությունները թվով երկու իրանական բեռնարար ինքնաթիռների ստիպել է վայրէջք կատարել Դիարբեկիր օդնավակայանում, որտեղ հետաքննության արդյունքում հայտնաբերվել է մեծ քանակությամբ զինամթերք, որոնք ուղղեվորված էին դեպի Սիրիա: Ուրեմն Իրանի առաջնորդը նոր տարվա առիթով արդեն մի կեղծ հայտարարություն է կատարել, երբ հայտարարեց՝ իրանը աջակցում է բոլոր ճնշված ժողովուրդներին, որոնք պայքարում են ազատության ու արդարության իրականացման համար:

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը