Իրանական Mehr գործակալությունը հաղորդում է, որ Լիբանանում Իրանի դեսպան Ղազանֆար Ռոքնաբադին, Al-Arabiya հեռուստաընկերության հետ զրույցում հերքելով «Մարտի 14» իշխանական խմբակցության կողմից Իրանին վերագրված մեղադրանքները, թե Իրանը միջամտում է Լիբանանի ներքին գործերին, հայտարարել է. «Իրանը Լիբանանի կայունության և անվտանգության կողմնակից է և բոլոր հնարավորություններն օգտագործելու է Լիբանանում կայունություն հաստատելու նպատակով: Այդ առնչությամբ Իրանը նաև աջակցելու է Սիրիայի ու Սաուդյան Արաբիայի միջնորդություններին:
Նրա համոզմամբ, Լիբանանում կայունություն հաստատելու նպատակով Սիրիայի և Սաուդյան Արաբիայի աշխատանքները ԱՄՆ-ի և Իսրայելի ջանքերով ոչնչացվեցին: Ըստ Ռոքնաբադիի՝ «Նրանք Լիբանանի կայունությունն ու անվտանգությունը տեսնել չեն ցանկանում»:
Լիբանանում Իրանի դեսպանը, Ռաֆիկ Հարիրիի սպանության գործով զբաղվող դատարանը ամերիկյան և իսրայելական անվանելով, հայտարարեց նաև. «Իրանը երբեք չի միջամտելու Լիբանանի ներքին գործերին, այլ հակառակը՝ ցանկանում է Լիբանանին տեսնել միասնական ու համերաշխ»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment