Wednesday, January 19, 2011

Իրանի նախագահը համաձայն չէ կինոռեժիսոր Ջաֆար Փանահիի դատավճռի հետ

Իրանական «ILNA» գործակալության հաղորդմամբ, Իրանի նախագահ Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար Էսֆանդյար Ռահիմ Մաշային, պարսկերեն լեզվին նվիրված 7-րդ միջազգային խորհրդաժողովի ընթացքում պատասխանելով լրագրողների այն հարցին, թե, ի վերջո, ի՞նչ ճակատագիր է ունենալու կինոռեժիսոր Ջաֆար Փանահին, հայտարարել է. «Փանահիի դատավճիռը կայացրել է դատական համակարգը, և չի նշանակում, թե կառավարության և նախագահի տեսակետներն էլ նույնն են: Մենք համաձայն չենք այն բանին, որ Փանահիին 20 տարով զրկել են քաղաքացիական իրավունքներից, ըստ որի՝ նա զրկվում է իր մասնագիտությամբ զբաղվելու, արտասահման մեկնելու, պիեսներ գրելու և մամուլի հետ հարցազրույց ունենալու իրավունքից, և համոզված ենք, որ նման հարցեր չպետք է շոշափվեին»։
Հարկ է նշել, որ կինոռեժիսոր Ջաֆար Փանահին անվտանգության ծառայությունների կողմից ձերբակալվեց 2010-ի մարտին, երբ պատրաստվում էր Իրանի նախագահական վերջին ընտրություններից հետո կազմակերպված բողոքի ցույցերի մասին ֆիլմ պատրաստել: Նա 88 օր բանտում անցկացնելուց և հացադուլի դիմելուց հետո, 200 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց: Բայց, ի վերջո, դատարանը նրան մեղավոր ճանաչեց ու դատապարտեց 6 տարի ազատազրկման, 20 տարով էլ զրկեց քաղաքացիական բոլոր իրավունքներից՝ արգելելով զբաղվել իր մասնագիտությամբ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը