Թեհրանի դատախազության լրատու կայքի հաղորդմամբ, հունվարի 19-ին Քարաջ քաղաքի կենտրոնական բանտում թմրանյութերի մաքսանենգության ու վաճառքի մեղադրանքով 10 հոգի մահապատժի են ենթարկվել:
Վերջին շրջանում, ըստ Իրանի գլխավոր դատախազության հայտարարության, թմրանյութերի օգտագործումն ու վաճառքը արմատախիլ անելու նպատակով ավելի է խստացվելու օրինախախտների պատիժը, անգամ քիչ քանակությամբ թմրանյութ վաճառող կամ օգտագործողները մահապատժի են ենթարկվելու:
Հարկ է նշել, որ, ըստ որոշ փորձագետների, նմանօրինակ ծանր պատիժներն անգամ չեն կարողացել Իրանի հասարակության, մասնավորապես երիտասարդության շրջանում վերջ տալ թմրանյութերի տարածմանն ու օգտագործմանը: Փորձագետները համոզված են, որ թմրանյութերի օգտագործումն ու վաճառքը արմատախիլ անելու համար պետք է շատ ավելի մասնագիտացված ու խորքային աշխատանք ծավալել։ Հասարակության մեջ թմրանյութերի ներկա տարածումը ապացուցում է, որ մահապատժի օրենքն անգամ անարդյունավետ է դարձել։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment