Wednesday, January 19, 2011

Իրանն ու Սիրիան բանակցել են նոր գազամուղ կառուցելու մասին

BBC-ի պարսկերեն ծառայության հաղորդմամբ, Իրանի նավթարդյունաբերության նախարար Մասուդ Միրքազեմին, որը հունվարի 18-ին պաշտոնական այցով մեկնել էր Սիրիա, իր սիրիացի գործընկեր Սեֆյան Ալավիի հետ քննարկել է Իրանի և Սիրիայի միջև նոր գազամուղ կառուցելու խնդիրը:
Կողմերի հաղորդմամբ, հիշյալ գազամուղի կառուցումը, որը կանցնի Իրանի, Իրաքի ու Սիրիայի տարածքներով և իրանական գազը կփոխադրի Եվրոպա, դեռ նախնական ու տեսական փուլում է:
Ըստ իրանցի նախարարի՝ կողմերը համաձայնության են եկել ընդհանուր խնդիրների շուրջ, որ այդ գազամուղը սերտացնելու է Իրանի, Իրաքի և Սիրիայի հարաբերությունները:
Սիրիայի նավթի նախարարի ասելով, հիշյալ գազամուղը ապագայում հնարավորություն կունենա միանալ Եգիպտոսից եկող և մինչև Թուրքիա գնացող՝ կառուցվող գազամուղին:
Գործակալության հաղորդմամբ, Սիրիայի վարչապետը արդեն անցյալ շաբաթ Բաղդադում այդ հարցի շուրջ բանակցել է Իրաքի իշխանությունների հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը