Իրանի կառավարության օրգան համարվող «Իրան» օրաթերթի նախկին լրագրողներից Մեհդի Խանալիզադեն իր ինտերնետային էջում հայտարարել է, որ «Իրան» օրաթերթի նոր նշանակված անձնակազմը խմբագրատնից հավաքում է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի բոլոր լուսանկարները:
Ասենք, որ «Իրան» օրաթերթի նախկին աշխատակիցները, որոնք ավելի մոտ էին Իրանի առաջնորդին, պաշտոնից ազատվել էին նախագահի հրամանագրով, իսկ գլխավոր խմբագիր Քավե Էշթեհարդին անգամ իր հեռացման լուրը ստացել էր SMS-ով, որ նրան էին փոխանցել Մահմուդ Ահմադինեժադի գրասենյակի ղեկավար Ռահիմ Մաշայիի մերձավորները:
«Իրան» օրաթերթում կատարված փոփոխությունները մեծ սկանդալ հարուցեցին Իրանի ներքաղաքական դաշտում, բայց նախագահի թիմակիցները, այդ ամենը աչքաթող անելով, նույնիսկ թերթի հոգաբարձուների խորհրդից հեռացրին Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհիին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment