Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հրաժարվել է մասնակցել իսլամի մարգարե Մուհամադի դստեր մահվան հիշատակին նվիրված միջոցառմանը, որը ավանդաբար կազմակերպվում է Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի կողմից ու տեղի է ունենում հենց առաջնորդի նստավայրում:
Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի լրատվական կայքում հրապարակված լուսանկարներն ապացուցում են, որ Ահմադինեժադը, հակառակ նախորդ տարիներին, չի մասնակցել հիշյալ միջոցառմանը:
Իրանական լրատվական կայքերի հաղորդմամբ, միջոցառման ընթացքում, Թեհրանի ուրբաթօրյա նամազի խոսնակներից Հոջաթոլիսլամ Սեդիղին իր ելույթի ընթացքում քննադատելով Իրանի նախագահի որդեգրած կեցվածքը` հայտարարել է. «Մենք նմանօրինակ կեցվածք չէինք սպասում այն մարդուց, որն ընտրությունների նախօրեին հայտարարում էր, թե նա առաջնորդակենտրոն գործիչ է և իր շտաբները մզկիթներում ու հոգևոր կենտրոններում են: Ես անգամ գիտեմ, որ Ահմադինեժադի ամենամոտ գործընկերներն էլ են դժգոհ ու բարկացած նրա վարքից:»
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment