Իրանական օրաթերթերը հաղորդում են, որ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի հրամանագրով Իրանի ռազմական ու պաշտպանական բյուջեն 3 միլիարդ դոլարով ավելացել է:
Իրանի խորհրդարանի հաստատումով նավթի վաճառքից գոյացած եկամուտից 3 միլիարդ դոլար պիտի հատկացվի երկրի պաշտպանությունը հզորացնելու նպատակով:
Թեև Իրանի ռազմական ու պաշտպանական բյուջեի քանակության մասին ստույգ տվյալներ չեն հրապարակվել, շվեդական «Խաղաղության ուսումնասիրությունների միջազգային կազմակերպության» ուսումնասիրությունների արդյունքներով 2010-ին Իրանի ռազմական բյուջեն գերազանցել է 7 միլիարդ դոլարի սահմանը:
Տարածաշրջանում ԱՄԷ-ը ռազմական 16 միլիարդ, իսկ Սաուդյան Արաբիան` 43 միլիարդ բյուջեով, գերազանցում են Իրանին:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment