Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ապրիլի 17-ին Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին հրաժարական էր ներկայացրել, որը ընդունվել էր Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի կողմից: Իսկ ապրիլի 18-ին Մոսլեհին կրկին զբաղեցրել է նախարարի պաշտոնը:
Ըստ իրանական Fars գործակալության՝ Իրանի առաջնորդ Այաթոլլահ Խամենեիի անհամաձայնության արդյունքում հրաժարական տված նախարարը կրկին վերադարձել է իր պաշտոնին:
Գործակալության մատուցմամբ, կառավարությանը պատկանող լրատվական միջոցները նախարարի հրաժարականի լուրը անմիջապես հրապարակել էին, որից հետո երկրի առաջնորդի հրամանագրով Մոսլեհին կրկին զբաղեցրել է հետախուզության նախարարի պաշտոնը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment