«Ազատություն» ռ/կ պարսկերեն ծառայության հաղորդմամբ, ամերիկացի 4 սենատորներ՝ Մարկ Քրեքը, Ջոն Քայլը, Քրիստին Գիլիբրանդն ու Ջո Լիբերմանը, ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնին հղած իրենց նամակում պահանջել են Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադին ճանաչել որպես իրանցիների իրավունքները ոտնահարող անձ և նրա դեմ պատժամիջոցներ սահմանել»։
Ինչպես արդեն տեղեկացրել է «Առաջին լրատվականը», ԵՄ երկրների ԱԳ նախարարների վերջին հանդիպման ընթացքում նրանք պատժամիջոցներ են սահմանել Իրանի 32 պետական պաշտոնյաների դեմ, որոնք մեղադրվում են մարդու իրավունքների ոտնահարման մեջ։ Համաձայն դրա, Եվրոպայում նրանց հավանական ունեցվածքը իրավապաշտպանների միջոցով պետք է առգրավվի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment