Իրանական Mashregh News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի հետախուզության նախարար Հեյդար Մոսլեհին, կառավարության նիստի ավարտին լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով «Ալ-Քայիդա» խմբակցության առաջնորդ Ուսամա բեն Լադենի սպանության լուրին, հայտարարել է. «Եթե ԱՄՆ-ի հատուկ ծառայություններն իրոք սպանել են Բեն Լադենին, պետք է նրա դին ցույց տան ամբողջ աշխարհին: Երբ մենք «Ջունդոլլահ» ահաբեկչական խմբակցության ղեկավար Աբդուլմալեք Ռիգիին ձերբակալեցինք, նրան բոլորին ցուցադրեցինք:
Ամերիկացիներն այդ ձևով փորձում են խափանել տարածաշրջանի արթնությունն ու իրենց քարոզչությամբ շեղել հանրության ուշադրությունը: Այդ քարոզչությունը նաև նրանց օգնելու է նախագահական հաջորդ ընտրությունների անցկացման գործում:
Մեր ունեցած ստույգ տեղեկություններով, Ուսամա բեն Լադենը հիվանդության պատճառով արդեն մահացել էր: Ուրեմն, սուտ են ամերիկացիների հայտարարությունները, թե իբր իրենք սպանել են արդեն մահացած մարդուն»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment