Իրանական Fars գործակալության փոխանցմամբ, Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին, հերքել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իր թեկնածության առաջադրման մասին շրջանառվող լուրերը:
Մոթաքիի գրասենյակը նաև հայտարարել է. «Որոշ կայքերում Մոթաքիին վերագրված հայտարարությունները, որոնց համաձայն նա հայտնել է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում առաջադրելու է իր թեկնածությունը, չեն համապատասխանում իրականությանը, և առհասարակ նախկին նախարարը այդ ուղղությամբ ոչ մի հայտարարություն չի կատարել: Մոթաքիի մասին լուրերը հրապարակվում են կամ իր և կամ իր գրասենյակի միջոցով, այն էլ պաշտոնական լրատվամիջոցներին հղված հայտարարությամբ»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment