Իրանական «Resalat» օրաթերթի հունվարի 18-ի հաղորդմամբ, Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, թե Իրանը շուտով իրանցի գիտնականին ահաբեկելու մեղադրանքով դատական հայց է ներկայացնելու Իսրայելի իշխանության դեմ:
Սալեհին ասել է. «Իրանի միջուկային գիտնական Մասուդ Ալիմուհամադիի ահաբեկչության գործի հետաքննությունն արդեն ավարտվել է, և ապացուցվել է իսրայելական «Մոսադի» ունեցած դերակատարությունը: Ուստի Իրանը շուտով Իսրայելի դեմ դատական հայց է ներկայացնելու միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: Այդ գործի առնչությամբ արդեն ձերբակալվել է «Մոսադի» օգտին աշխատող ահաբեկչական ու լրտեսական ցանցը, և հարցաքննված ձերբակալվածները հաստատել են, որ «Մոսադի» պատվերով են սպանել միջուկային բարձրաստիճան գիտնական Մասուդ Ալիմուհամադիին»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment