Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ, իրանի կառավարության օրգան համարվող IRAN օրաթերթի հոգաբարձուների խորհուրդը իր վերջին որոշմամբ պաշտոնից հեռացրել է օրաթերթի տնօրեն Քավե Էշթեհարդիին ու տնօրենների խորհուրդի բոլոր անդամներին:
Գործակալության փոխանցմամբ, օրաթերթի հոգաբարձուների խորհուրդի որոշմամբ, մինչև նոր տնօրենների մարմինի ընտրությունները, IRAN հաստատությունը կղեկավարի IRNA գործակալության գլխավոր տնօրեն, մամուլի հարցերով նախագահ Ահմադինեժադի խորհրդական Ալի Աքբար Ջավանֆեքրը:
IRAN օրաթերթի պաշտոնազուրկ գործադիր տնօրեն Քավե Էշթեհարդին, իրանական Mehr գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել հաստատության հոգաբարձուների խորհուրդի կայացրած որոշման մասին, ու դրա մասին տեղեկացել է SMS-ով:
Հիշեցնենք, որ Իրանի ԱԳ նախկին նախարար Մանուչեհր Մոթաքին էլ նման կերպ հեռացվեց պաշտոնից, երբ պաշտոնական առաքելությամբ գտնվում էր Սենեգալում ու իր պաշտոնազրկության մասին իմացավ հենց Սենեգալի նախագահից:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment