Բահրեյնի ԱԳ նախարար Շեյխ Խալեդ Բեն Համադ Ալ Խալիֆեն, ամերիկյան The Wall Street Journal օրաթերթի հետ ունեցած զրույցի ընթացքում անդրադառնալով իր երկրում տիրող իրավիճակին, նախադեպը չունեցող սպառնալիքով հայտարարել է.
«Իրանի միջամտությունները կարող են նոր առճակատումների պատճառ դառնալ տարածաշրջանում: Իրանից եկող սպառնալիքները այս իրավիճակում, երբ Իրանի և նրա արաբ հարևանների միջև դրական հարաբերություններ գոյություն չունեն, տարածաշրջանում առկա անհամաձայնությունները կարող են շատ ծանր արդյունքի հասցնել:
Մենք պատասխանատվությամբ ենք մոտենում մեր կայունությանն ու անվտանգությանը, բայց այս պահին Իրանի և Պարսից ծոցի արաբական երկրների միջև լուրջ խոչընդոտներ գոյություն ունեն:
Իրանը իր երկրում բարդ խնդիրներ ունի, և լավ կլինի, որ զբաղվի այդ խնդիրներով ու հրաժարվի մեր երկրի գործերին միջամտելուց:
Եթե Իրանը այս խաղին վերջ չտա, մենք կպատրաստվենք առճակատման»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Առնչվող թեմա |
0 Պատգամ:
Post a Comment