Իրանական Entekhab լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը, Նովրուզի առիթով Իրան ժամանած Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովին նվիրել է երկտեղանի LSA մակնիշի ինքնաթիռ:
Ահմադինեժադը այդ նվիրատվությունը արել է Բերդիմուհամեդովի լավությունը փոխհատուցելու նպատակով, երբ Թուրքմենստանի նախագահը Նովրուզի առիթով Իրանին էր նվիրել 1000 տոննա ալյուր:
Բերդիմուհամեդովը Իրանի քաղաքաշինության նախարարի ուղեկցությամբ թռել է իրեն նվիրված ինքնաթիռով ու ծանոթացել ինքնաթիռի կարողություններին:
Նվիրված ինքնաթիռի գինը գնահատվում է 130 հազար ԱՄՆ դոլար:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment