Monday, March 28, 2011

Իրանում ազատականացվելո՞ւ են ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը

Իրանական Tejarat News լրատվական կայքի հաղորդմամբ, Իրանի մաքսային ծառայությունները Նոր տարվա առիթով հրապարակել են ներմուծման և արտահանման մաքսային սակագների նոր գրքույկը, որտեղ ներկայացված են բոլոր ապրաքատեսակների ներմուծման ու արտահանման մաքսային սակագները:

Հետաքրքրականն այն է, որ հիշյալ գրքույկում, ոչ ալկոհոլային խմիչքներից բացի, առաջին անգամ ներառված են ալկոհոլային խմիչքներն ու դրանց մաքսային գները:

Ըստ կայքի՝ Իրանի մաքսային ծառայությունների կողմից հրապարակված գրքույկի 98-99 էջերում ներկայացված 22-րդ հոդվածում նշված է, որ ալկոհոլային խմիչքների (վիսկի, գարեջուր, օղի և այլն) ներմուծման մաքսային սակագները կազմում են շուկայականի գների 4%-ը: Հետաքրքրականն այն է, որ մինչ օրս Իրանում արգելված է եղել ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը, ուստի տեղական շուկայական գներ գոյություն չունեն, որի հիման վրա ներմուծման համար պետք է վճարել այդ գների 4%-ը:
Tejarat News կայք նմանօրինակ հրապարակումը գնահատել է իբրև Իրանի մաքսային ծառայությունների մեծ բացթողում, երբ, իրանական օրենքների համաձայն, ալկոհոլային խմիչքների ներմուծումն ու վաճառքը հանցագործություն է համարվում, և հանցագործներն էլ օրենքի համաձայն ստանում են իրենց պատիժը:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը