France Presse գործակալության հաղորդմամբ, Սինգապուրի և Հարավային Կորեայի իշխանությունները վերջին շրջանում մի շարք կասկածելի բեռներ են առգրավել, որոնք ուղևորվելու էին դեպի Իրան:
Այս լուրերը, որ բացահայտվել են հիշյալ երկրների դիվանագետների կողմից, պարզում են, որ կասկածելի բեռների պարունակությունը առնչվել է Իրանի հրթիռային և միջուկային աշխատանքներին: Դիվանագետների մատուցմամբ, հիշյալ բեռները առգրավվել են վերջին 6 ամիսների ընթացքում, սակայն դրանց մասին բացահայտումները նոր են հրապարակվել:
Լուրերի համաձայն, 2010-ի սեպտեմբերին Հարավային Կորեայի անվտանգության ծառայությունները, բեռնատար մի ինքնաթիռի բեռների պարունակությունը քննելով, հայտնաբերել են մոտ 400 կասկածելի ձողեր։ Հետաքննության արդյունքում պարզվել է, որ դրանք ատոմակայաններում օգտագործող սարքեր են եղել:
Նույն թվականին Սինգապուրի նավահանգիստներից մեկում ևս մաքսային ծառայությունները հայտնաբերել են ալյումինի փոշի, որը, ըստ մասնագետների, օգտագործվում է հրթիռներ պատրաստելու նպատակով:
Հիշյալ երկու բեռներն էլ ուղևորվել են դեպի Իրան:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment