Ինչպես արդեն տեղեկացրել էր «Առաջին լրատվականը», Իրանի իշխանությունները օրեր առաջ Թեհրանից արտաքսել էին France Presse գործակալության խմբագրին:
BBC հեռուստաընկերության պարսկերեն ծառայության հաղորդմամբ, մարտի 17-ին Ֆրանսիայի կառավարությունը, ի պատասխան իրանական կողմի քայլի, Ֆրանսիայից վտարել է Իրանի պետական հեռուստատեսության լրագրող Քամրան Նաջաֆզադեին:
Ֆրանսիացի մի դիվանագետ, որը բացահայտվել չի ցանկացել, BBC հեռուստաընկերության լրագրողին հայտնել է, որ Ֆրանսիայի կառավարությունը քննարկում է իր երկրում աշխատող Իրանի բոլոր պետական լրատվամիջոցների աշխատակիցների գործունեությունը և, հավանաբար, շուտով նրանք բոլորը կլքեն Ֆրանսիայի տարածքը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment