Wikileaks կայքի վերջին բացահայտումների համաձայն, որը հրապարակվել է բրիտանական The Guardian պարբերականի միջոցով, Իրանի ատոմակայանների աշխատանքը խափանելու առաջարկը ԱՄՆ-ին առաջին անգամ ներկայացրել է Գերմանական «Անվտանգություն և միջազգային խնդիրներ» պետական կազմակերպությունը:
Wikileaks-ի համաձայն` հիշյալ կազմակերպության ղեկավար Վոլքեր Փերթեզը, Բեռլինում ԱՄՆ դեսպանի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Իրանի ատոմակայանների աշխատանքներում խափանումներ առաջացնելը շատ ավելի արդյունավետ է, քան ռազմական հարձակումը: Փերթեզը ԱՄՆ դեսպան Ֆիլիպ Մորֆիին հայտնել է. «Իրանի ատոմակայաններում պատահական պայթյունները, համակարգիչների աշխատանքը հաքերների միջոցով խափանելն ու այլ նմանօրինակ պատահարները լուրջ խափանումներ կարող են առաջացնել Իրանի ատոմակայանների աշխատանեքներում, և դրանք շատ ավելի արդյունավետ են, քան ռազմական հարձակումները, որովհետև ռազմական հարձակումները բացասական լուրջ հետևանքներ կունենան տարածաշրջանի համար:»
Վոլքեր Փերթեզը Guardian-ի հետ զրույցում հաստատել է Wikileaks-ի հրապարակած տեղեկությունները: Նա Guardian-ին ասել է. «Խափանարար աշխատանքների ու ռազմական հարձակման միջև առաջին տարբերակը շատ ավելի արդյունավետ է, որովհետև նմանօրինակ իրավիճակներում Իրանի իշխանությունները չեն կարող հստակ մեկին մեղադրանքներ ներկայացնել: Խափանարար աշխատանքներում նաև ռումբերի և զինամթերքի օգտագործման կարիք չի լինելու, բայց իրանական կողմը հասկանալու է, որ Արևմուտքը դեմ է միջուկային ռազմական աշխատանքներին ու հակազդելու է դրանց»:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment