Thursday, January 20, 2011

Թուրքիան Իրանի և «վեցյակի» բանակցություններում հանձնարարություն չունի

Թեհրանում Թուրքիայի դեսպան Ումիթ Եարդիմը, իրանական «ISNA» գործակալության հետ ունեցած զրույցում անդրադառնալով Ստամբուլում Իրանի ու «վեցյակի» երկրների միջև կայանալիք բանակցություններին, հայտարարել է. «Ինչպես արդեն գիտեք, անցյալ ամիս Ժնևում կայացած բանակցությունների ընթացքում որոշվեց, որ հաջորդ բանակցությունները կայանալու են Ստամբուլում, ինչի համար Թուրքիան շնորհակալ է: Այդ բանակցություններում, Թուրքիան ոչ մի հանձնարարություն չունի, և բանակցությունները ընթանալու են Իրանի ու «վեցյակի» երկրների միջև: Մինչ այժմ էլ Թուրքիային բանակցություններին մասնակցելու ոչ մի առաջարկ չի եղել, և Թուրքիան էլ բանակցություններին մասնակից դառնալու մեծ ցանկություն չունի: Թուրքիան, բանակցող կողմերին հյուրընկալելով, փորձելու է բանակցությունները արդյունավետ դարձնել: Դա ոչ միայն Թուրքիայի ցանկությունն է, այլև բոլոր երկրների»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը