Իրանական Fars գործակալության հաղորդմամբ, Իրանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլին Ստամբուլում Al-sharq Al- Awsat օրաթերթի լրագրողին հայտնել է. «Ռազմավարության փոփոխություն, սկզբունքների փոփոխություն չի ենթադրվում»։
Ջալիլին նշել է, որ Իրանը հաստատակամ է իր միջուկային իրավունքների ու նաև բանակցությունների գործընթացի հարցում: Իրանի բանագնաց խմբի ղեկավարը ասել է, թե ավելի քան 130 երկիր վստահում են Իրանի միջուկային աշխատանքներին, նաև հերքել է այն լուրերը, համաձայն որոնց՝ իր երկրի արաբ հարևանները մտահոգ են Իրանի միջուկային աշխատանքներից: Նա մատնանշել է. «Իրանի արաբ հարևանների ներկայացուցիչները անցած շաբաթվա ընթացքում այցելեցին Իրանի միջուկային կենտրոններ և մոտիկից ծանոթացան մեր աշխատանքներին: Իրանը լավ հարաբերություններ ունի իր արաբ հարևանների հետ, և նրանց չեն մտահոգում Իրանի միջուկային աշխատանքները»։
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment