Իրանական IRNA գործակալությունը հաղորդում է, որ հունվարի 24-ի առավոտյան Թեհրանում մահապատժի են ենթարկվել երկու քաղբանտարկյալ, որոնք համագործակցել են Իրանի Իսլամական Հանրապետության զինյալ ընդդիմադիրներ «Մուջահեդին Խալղ» խմբակցության հետ: Գործակալության հաղորդմամբ, Ջաֆար Քազեմին և Մուհամադ Ալի Հաջաղային իրենց խոստովանություններում հայտնել են, որ համագործակցել են «Մուջահեդին Խալղ» խմբակցության հետ ու նրանց օգտին քարոզչություն են տարել հասարակության մեջ:
Հրապարակված լուրերի համաձայն, հիշյալ երկու քաղբանտարկյալների մահապատժին զուգահեռ, հունվարի 24-ին մահապատժի են ենթարկվել նաև երեք այլ դատապարտվածներ: Նրանք մեղադրվում էին բռնաբարության գործով:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment