Իրանի բանտերի կազմակերպության նախագահ Ղոլամհուսեյն Իսմայելին Իրանական IRNA գործակալության հետ զրույցում հայտնել է. «Բանտերը քաղաքներից դուրս տեղափոխելու օրենքի համաձայն` նոր բանտային համալիրներ պիտի կառուցվեն: Սովորաբար նոր բանտերը կառուցվում են անապատներում:»
Իսմայելիին նաև նշել է. «Այսօրվա մեր բանտերի տարողությունը չի համապատասխանում բանտարկյալների թվին, ուստի Թեհրան-Ղոմ քաղաքների միջև եղած անապատային շրջանում պիտի կառուցվի 10 հազար բանտարկյալների տարողություն ունեցող նոր բանտային համալիր: Նաև մինչև տարեվեջ ևս երկու նոր բանտային համալիրի կառուցման նախագիծ կներկայացվի, որոնց կառուցման աշխատանքները պիտի սկսվեն»:
Իրանի բանտերի կազմակերպության նախագահի փոխանցմամբ, այսօր Իրանում բանտարկյալների մեծամասնությունը թմրանյութերի հետ կապված հանցագործությունների համար դատապարտվածներն են:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment