Monday, January 24, 2011

Թեհրանի քաղաքապետի օգնականը մեկնեց Վաշինգտոն

Իրանական Tehran Emrooz օրաթերթը հունվարի 24-ի համարում տեղեկացնում է, որ Թեհրանի քաղաքապետի օգնական Ալի Ռեզա Դաբիրը քաղաքապետի մրցանակը ստանալու նպատակով մեկնել է ԱՄՆ:

Նախօրեին Իրանի ԱԳՆ-ն Թեհրանի քաղաքապետին արգելել էր տրանսպորտի զարգացման միջազգային կազմակերպության կողմից Թեհրանին շնորհված «Հանրային տրանսպորտի» մրցանակը ստանալու համար մեկնել ԱՄՆ:

Թեհրանի քաղխորհրդի խոսնակ Խոսրո Դանեշջուն լրագրողներին հայտնել է, որ Թեհրանի քաղխորհրդի ղեկավար անձնակազմի անդամ և քաղաքապետի օգնական Ալի Ռեզա Դաբիրը միջազգային մրցանակը ստանալու համար արդեն Վաշինգտոնում է:

Թե ինչո՞ւ ԱԳՆ-ն Թեհրանի քաղաքապետին արգելեց Վաշինգտոն մեկնել, այն դեպքում, երբ երկրի նախագահը արդեն երեք անգամ մեկնել է ԱՄՆ, դեռ պարզ չէ, բայց որոշ մեկնաբաններ այն կարծիքին են, որ Իրանի նախագահը, քաղաքապետ Մուհամեդբաղեր Ղալիբաֆին իր հիմնական մրցակիցներից համարելով, փորձում է ամեն կերպ սահմանափակել նրա արտաքին շփումները, այն էլ՝ ԱՄՆ նման երկրի հետ:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը