Monday, January 24, 2011

Իրանի նախագահն այս շաբաթ Սալեհիի թեկնածությունը ներկայացնելու է խորհրդարանին

Ինչպես Իրանի նախագահի խորհրդարանական հարցերով օգնական Միր Թաջոլդինն է հայտնել իրանական Nasim Online լրատվականին, այս շաբաթվա ընթացքում նախագահ Ահմադինեժադը ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Աքբար Սալեհիին ներկայացնելու է երկրի խորհրդարանին՝ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնելու նպատակով վստահության քվե ստանալու համար:
Այս առնչությամբ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մահմուդ Ահմադի Բիղաշը ISNA գործակալությանը հայտնել է. «Եթե նախագահը, որպես ԱԳ նախարարի, Սալեհիին խորհրդարան ներկայացնի, վստահ եմ, որ խորհրդարանի կողմից բարձր քվե կստանա»։ Բիղաշը, Սալեհիին կարող և գործունյա դիվանագետ համարելով, հույս հայտնեց, որ նախագահը հենց Սալեհիին կներկայացնի խորհրդարանին: Նա այդ պաշտոնը զբաղեցնելու համար այլ թեկնածուների առկայությունը անհավանական համարեց:

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը