Ինչպես հաղորդում է շվեյցարական «Swiss Info» լրատվական կայքը, Շվեյցարիայի կառավարությունը հունվարի 19-ին հայտարարել է, որ, միանալով Իրանի դեմ սահմանված շրջափակումներին, այսուհետ զինամթերք և Իրանի իշխանությանը կողմից իր ժողովրդի ձայնը լռեցնելու համար օգտագործած այլ ապրանքներ չի վաճառելու Իրանին:
Կայքի համաձայն` Շվեյցարիան նաև, իրանցի մի շարք դիվանագետներին իր պատժամիջոցների ցուցակում ներառելով, արգելելու է նրանց մուտքը Շվեյցարիա:
Հարկ է նշել, որ Շվեյցարիայի կառավարությունը 2010 թ.-ի ընթացքում Շվեյցարիայում գործող ավելի քան 40 ընկերության բոլոր բանկային հաշիվները սառեցրել է, որի պատճառով իրանական ընկերությունների ավելի քան 1.5 միլիոն դոլար կանխիկ գումարները առգրավված են մնացել շվեյցարական բանկերում:
Շվեյցարիան անցյալ տարվա ընթացքում մոտ 700 միլիոն դոլարիր համարժեք ապրանք է արտահանել Իրան, մինչդեռ Իրանը Շվեյցարիա` միայն 41 միլիոն դոլարի:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment