Ամերիկյան «Fox News» հեռուստաընկերության փոխանցմամբ, Կանադական «Library and Archive» ինստիտուտը որոշել է բազմաթիվ սպառնալիքների առկայության պայմաններում ցուցադրել Իրանի միջուկային աշխատանքների մասին պատրաստված «Iranium» վավերագրական ֆիլմը:
Վերոհիշյալ ինստիտուտը մտադիր էր «Iranium» ֆիլմը ցուցադրել հունվարի 18-ին: Ցուցադրման նախորդ օրը, Կանադայում Իրանի դեսպանատունը մի նամակ է ուղարկում հիշյալ ինստիտուտ, որում խնդրում էր չցուցադրել վավերագրական ֆիլմը, այն պատճառաբանությամբ, որ ֆիլմը վարկաբեկում է Իրանի միջազգային վարկը: Բայց ինստիտուտը, ստացված նամակը հաշվի չառնելով, փորձել է չկասեցնել իր ցուցադրությունը, մինչև, որ սկսվել են մի շարք սպառնալից հեռախոսազանգեր:
Սպառնալից հեռախոսազանգերի պատճառով ինստիտուտի ղեկավարները որոշել էին չցուցադրել ֆիլմը:
«Fox News»-ի մատուցմամբ, Կանադայի մշակույթի նախարարը միջադեպի մասին բազմաթիվ բողոքներ ստանալուց հետո, «Library and Archive» ինստիտուտին հրահանգել է ցուցադրել «Iranium» վավերագրական ֆիլմը:
Այս պահին, ֆիլմին նվիրված կայքը հայտարարել է, որ հիշյալ ֆիլմը ցուցադրվելու է փետրվարի 8-ին:
«Iranium» ֆիլմի ռեժիսորի խոսքերով, ֆիլմը խոսում է Իրանի ատոմականացման վտանգների մասին: Նաև խոսվում է թե ինչ միջոցներով կարելի է կասեցնել Իրանի ատոմականացումը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
Առնչվող տեսանյութ |
0 Պատգամ:
Post a Comment