Thursday, January 20, 2011

Նոամ Չամսկի. Իրանի իշխանությունը թող ազատի ամերիկացի երկու երիտասարդներին


Ամերիկացի փիլիսոփա Նոամ Չամսկին Իրանի իշխանություններին մի տեսանյութի միջոցով կոչ է ուղղել ազատել ամերիկացի երկու բանտարկյալներին՝ Ջաշ Ֆաթալին և Շեյն Բաովերին:
Ջաշ Ֆաթալը, Շեյն Բաովերն ու Սառա Շուրդը 2009-ի օգոստոսին ձերբակալվել են Իրանի և Իրաքի սահմանագծում՝ անօրինական ձևով Իրան մուտք գործելու մեղադրանքով: Իրանի իշխանությունները հայտարարել էին, թե հիշյալները ամերիկյան լրտեսներ են եղել:
2010-ի սեպտեմբերին բանտարկյալներից Սառա Շուրդը 500 հազար դոլար գրավի դիմաց ազատ արձակվեց և ԱՄՆ վերադարձավ, իսկ մյուս երկուսը մինչ օրս գտնվում են իրանական բանտում:
Նոամ Չամսկին իր պատգամի մեջ հայտնել է. «Իրանի իշխանությունները բարի գտնվեցին Սառա Շուրդի հանդեպ։ Թող նույնկերպ վարվեն մյուս երկուսի հետ և նրանց էլ ազատ արձակեն: Իսկ եթե Իրանի իշխանությունները մտադիր են նրանց դատարան ուղարկել, ես պատրաստ եմ դատարանում ապացուցել, որ նրանք բարի և լավ մարդիկ են: Ջաշ Ֆաթալն ու Շեյն Բաովերը երկար ժամանակ է՝ բանտում են գտնվում: Կրկին Իրանի իշխանություններին խնդրում եմ, որ, առանց ժամանակ վատնելու, ազատ արձակեն երկու ամերիկացիներին»։

Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական

Տեսանյութ

0 Պատգամ:

Post a Comment

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More

 
Բլոգը պատրաստել է Արթին Առաքելյանը