Իրանական «Khabar» օրաթերթի փոխանցմամբ, Իրանի հանրային վայրերի հաստատությունը, կինոսրահների ղեկավարներին փոխանցել է, որ կանանց մուտքը այն սրահներում, որտեղ ֆուտբոլ է ցուցադրվում արգելվում է:
Իրանում առաջին անգամ Թեհրանի կինոսրահներում 2010 թվականի աշխարհի առաջնության մրցությունները ցուցադրվեցին, որը և մեծ ընթառաջում գտավ հանրության մոտ: Այս օրերին էլ, երբ տեղի է ունենում Ասիայի ֆուտբոլի առաջնությունը, կրկին կինոսրահները իրենց դռները բացեցին ֆուտբոլասերների առջև:
Բայց հունվարի 19-ին Իրանի ու Միացյալ Էմիրությունների խաղից հետո, երբ իրանը 3-0 հաշվով հաղթեց, հասարակության մեջ մեծ խանդավառություն առաջացավ, և ճիշտ այդ օրն էլ Իրանի հանրային վայրերի հաստատության պատասխանատուները կանանց մուտքը կինոսրահներում արգելեցին:
Հարկ է նշել, որ Իրանում կանայք իրավունք չունեն ֆուտբոլ դիտելու համար մուտք գործել նաև մարզադաշտեր, այն պատճառաբանությամբ, որ այնտեղ մեծ խանդավառության կամ հուզմունքի պատճառով, անվայել խոսքեր է հնչվում, որը կանանց վայել չէ դրանք լսել:
Հատկանշական է նաև, որ Իրանում կանանց մարզական մրցություններին արգելվում է տղամարդկանց մուտքը:
Արթին Առաքելյան
«Առաջին» Լրատվական
0 Պատգամ:
Post a Comment